Ուղիղ եթեր
Ներքին Տեսանյութ 3 տարի առաջ - 11:30 30-01-2023

Ձնամաքրման որևէ խնդիր չունենք, միակ մտահոգությունը սառցակալումն էր, ինչը կանխվել է. Կամո Արեյան

Հունվարի 28-29-ին ձյան տեղումների ինտենսիվությունը մեծ չի եղել, համակարգը պատրաստ է եղել աշխատանքին, ԵԱՍՄ, «Կանաչապատում» ՀՈԱԿ-ների, վարչական շրջանների ղեկավարներն են անձամբ հսկել աշխատանքը, այս պահի դրությամբ որևէ խնդիր չունենք: Այս մասին այսօր՝ հունվարի 30-ին, Երևանի քաղաքապետարանում գործակարգավարական հերթական խորհրդակցությանն ասաց քաղաքապետի խորհրդական Կամո Արեյանը:

«Մեր միակ մտահոգությունը եղել է երեկոյան և լուսադեմին սառցակալման հանգամանքը, ինչը կանխվել է, բոլոր աշխատանքները կատարվել են: Դժվարանցանելի և անանցանելի փողոց հիմա չունենք Երևանում: Այսպես կշարունակվի, որովհետև փետրվարին տեղումները լինելու են շարունակական»,-ասաց նա:

Քաղաքապետ Հրաչյա Սարգսյանն էլ վարչական շրջանների ղեկավարներին հանձնարարեց աշխատել համատիրությունների հետ, որ բակային տարածքներում ևս խնդիրներ չլինեն:


Ամենից շատ դիտված

23:22 Ո՞վ է այդ թույնը հասցրել երեխային. 12-ամյա աշակերտը էքսկուրսիայից հետո հայտնվել է հիվանդանոցում
16:11 Պուտինը բաց թողեց իր համար այս ձախողված պատերազմից դուրս գալու հնարավորությունը. Սիբիհա
16:45 Վրաստան-Հայաստան անցակետում մեծ կուտակումներ են, գալիս են քվեարկելու
11:38 Ծաղկունքը շոկի մեջ է․ գայլերը 300-ից ավելի ոչխար ու գառ են հոշոտել
19:03 Զարուհի Փոստանջյանը հանցագործության մասին հաղորդում է ներկայացրել
16:59 Ահազանգ․ 33/50 տեղամասում 3-րդ համարի քվեաթերթիկների տրցակը բացակայում է, ասում են՝ չեն ստացել
13:04 Ձերբակալվել է «Ապրելու երկիր»-ի քաղաքական խորհրդի անդամ Արթուր Աստոյանը. Մանե Թանդիլյան
14:17 Ուկրաինան և Ռուսաստանը «185-ը 185-ի դիմաց» ձևաչափով գերիների փոխանակում են անցկացրել
20:17 Գերմանիայից արտաքuված քաղաքացիներ տեղափոխող ևս մեկ ինքնաթիռ է եկել Հայաստան
10:25 Իրանը 7 բալիստիկ հրթիռ է արձակել Քուվեյթի և Բահրեյնի ուղղությամբ