copy image url
Արտաքին Ներքին 3 տարի առաջ - 17:03 27-01-2023

Մոսկվան պատրաստ է Հայաստանի, Ռուսաստանի և Ադրբեջանի ԱԳ նախարարների եռակողմ հանդիպում անցկացնել

Ռուսաստանի Դաշնությունը վերահաստատում է իր պատրաստակամությունը՝ Հայաստանի, Ռուսաստանի և Ադրբեջանի արտաքին գործերի նախարարների եռակողմ հանդիպում նախապատրաստելու հարցում, որը նախկինում չէր կայացել։

Ինչպես փոխանցում է ռուսական ՏԱՍՍ լրատվական գործակալությունը, այս մասին հայտարարել է Ռուսաստանի արտաքին գործերի նախարարության պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Զախարովան։

«Ռուսական կողմը հաստատում է իր պատրաստակամությունը Մոսկվայում Սերգեյ Լավրովի հովանու ներքո բանակցություններ կազմակերպելու Ադրբեջանի և Հայաստանի արտգործնախարարների միջև։ Ցամաքում պարբերաբար ծագող բարդությունները չպետք է դառնան խոչընդոտ, բանակցային գործընթացի ինչ-որ «սառեցման» պատճառ»,- նշել է Զախարովան։

Հիշեցնենք, որ Հայաստանի, Ռուսաստանի և Ադրբեջանի եռակողմ հանդիպումը պետք է կայանար 2022 թվականի դեկտեմբերի 23-ին, սակայն հայկական կողմը հրաժարվել էր մասնակցել՝ Ադրբեջանի կողմից Բերձորի միջանցքի արգելափակման պատճառով։

Ամենից շատ դիտված

21:35 Ալեն Սիմոնյանին եկեղեցում ամուսնացրել է Վայոց ձորից «բերված» քահանան. «ազապբաշին» Հրաչյա Հակոբյանն է
15:30 Հակարիի կամրջի մոտ ադրբեջանցիներն ուզում են առաջանալ, հայ սահմանապահները չեն թողնում․ կրակոցներ չկան, միայն լեզվակռիվ է
22:17 «Սպայկա»-ն ֆինանսապես գահավիժել է
12:56 Ես իմ երջանկությունը գտել եմ` ի հեճուկս բոլոր չարախոսների և չկամեցողների. Ալեն Սիմոնյան
21:40 Գյումրիի բացօթյա առևտրով զբաղվողներին առաջարկվել է տեղափոխվել, առևտրականները դժգոհ են
21:04 Գուշակնե՞ր են, թե՞ դատավորներին ճնշողներ. «Հյուսիս-հարավի» վերակառուցումն ապացուցում է դատարանների կախվածությունը
14:20 Ողբերգական դեպք՝ Երևանում․ «Ուիգմոր» ԲԿ տեղափոխված 8-ամյա տղան մահացել է
20:18 Ուկրաինան պատրաստ է երեք օր չհարվածել Մոսկվային․ Զելենսկի
20:01 Բալե՞տ, թե՞ տանիքի համերգ. ով է կրճատել «Ռոմեո և Ջուլիետ»-ի բալետը հանուն Էրիկի համերգի
20:46 Ժողովրդավարության մասին գրքի շնորհանդեսին ԶԼՄ–ների մուտքը արգելված էր