copy image url
Մամուլ 3 տարի առաջ - 08:35 27-01-2023

Դվինի Արտակը պատրաստվում է հյուրանոցում մեծ խաղատուն բացել․ Հրապարակ

«Հրապարակ» թերթը գրում է.

«Տեղեկություններ կան, որ Seven Visions Hotels, The Dvin հյուրանոցի սեփականատեր, գործարար Արտակ Թովմասյանը՝ Դվինի Արտակը, պատրաստվում է հյուրանոցում մեծ խաղատուն բացել։ Ինչպես հայտնի է, դեռեւս նախկին իշխանությունների ժամանակ ընդունված օրենքով արգելվում է Երեւանում խաղատներ բացել՝ բացառությամբ այն դեպքերի, երբ 100 միլիոն դոլար ներդրում է իրականացվում․ «Դվին» հյուրանոցը համապատասխանում է այդ ստանդարտներին։

«Որոշում չկա, բայց վերջին 10 տարիներին այդ մասին տարբեր քննարկումներ եղել են»,- մեզ փոխանցեցին «Թովմասյան հիմնադրամի» մամուլի ծառայությունից` չհերքելով այս տեղեկությունը։ Ի դեպ, մեր աղբյուրներն ասում են, որ գործարարը մեծ պարտքեր է կուտակել, հույս ունի, որ խաղատուն բացելուց հետո կկարողանա դրանք մարել։ Իսկ օրեր առաջ վերջնականապես շահագործման է հանձնվել նաեւ «Դվինի» հյուրանոցային հատվածը»:

Առավել մանրամասն՝ թերթի այսօրվա համարում։

Ամենից շատ դիտված

15:30 Հակարիի կամրջի մոտ ադրբեջանցիներն ուզում են առաջանալ, հայ սահմանապահները չեն թողնում․ կրակոցներ չկան, միայն լեզվակռիվ է
12:56 Ես իմ երջանկությունը գտել եմ` ի հեճուկս բոլոր չարախոսների և չկամեցողների. Ալեն Սիմոնյան
15:48 ՀՀ-ում, կապված ՌԴ-ում էժանացման հետ, ցորենի գինը իջել է, բայց հացի գները ոչ մի տեղ չեն իջել
14:20 Ողբերգական դեպք՝ Երևանում․ «Ուիգմոր» ԲԿ տեղափոխված 8-ամյա տղան մահացել է
18:00 ՍԱՏՄ ղեկավարը` խոշորագույն բեռնափոխադրող
14:00 11 մլն դրամ. Տիգրան Ավինյանը մեր հաշվին օգնության ձեռք է մեկնել Հ1-ին
11:34 Սարդարապատում 42-ամյա վարորդը վրաերթի է ենթարկել  87-ամյա հետիոտնի․ վերջինը հիվանդանոցում մահացել է
17:43 16-ամյա վարորդը «Mercedes»-ով բախվել է ապառաժ քարերին․ կան վիրավորներ
19:20 Հայ գործընկերներին հրավիրում ենք համագործակցելու. Օվերչուկ
17:10 Ռուսական ռազմաբազայից հետո. Փաշինյանն ունի՞ անվտանգության այլընտրանք. քաղաքագետ