copy image url
Ներքին 3 տարի առաջ - 23:23 26-01-2023

Որևէ բան բարենպաստ չէ, քանի դեռ իշխանության հիմնական խնդիրը ոչ թե խաղաղության հարցն է, այլ նրա որդեգրած օրակարգը․ քաղաքագետ

«Ի՞նչ խաղաղության մասին է խոսքը, ի՞նչ խաղաղության օրակարգի, նման կատեգորիաներ այլևս շատ վաղուց գոյություն չունեն։ Ցավոք, մենք նոր ենք սկսում դա հասկանալ»,-այս մասին Oragir.News-ի հետ զրույցում ասաց քաղաքագետ Սուրեն Պետրոսյանը՝ անդրադառնալով ՀՀ ԱԳ նախարար Արարատ Միրզոյանի այցին Բրյուսել։

Նշենք, որ Արարատ Միրզոյանը հանդիպումներ է ունեցել ԵՄ հատուկ ներկայացուցիչների հետ, որի ընթացքում քննարվել են Լաչինի միջանցքի ապօրինի արգելապակման հետևանքով ստեղծված իրավիճակը։ Նա ասել է, որ Ադրբեջանն իր գործողություններով խաթարում է Հայաստանի կողմից խաղաղության հաստատմանն ուղղված ջանքերը։

«Որևէ բան բարենպաստ չէ և լինել չի կարող, քանի դեռ մեր օրակարգն այն է, ինչի մասին այս իշխանությունը խոսում և իրականացնում է։ Նրանց հիմնական խնդիրը ոչ թե խաղաղության հարցն է, այլ նրա որդեգրած օրակարգը։ Հայաստանը բազմիցս ասել է, որ ինքն այլևս դերակատարություն չունի և ազդել որևէ գործընթացի վրա չի կարող, նույնիսկ Հայաստանի Հանրապետության տարածքի ամբողջականությունը չի կարողանում երաշխավորել։ Հետևաբար այս գլոբալ գործընթացներում նաև ազդեցություն ունենալ չի կարող»,-ասաց քաղաքագետը։

Նրա խոսքով՝ Հայաստանի իշխանությունների օրակարգը կախված է գերտերություններից․ «Գերտերություններին ուղղված մեր օրակարգը դուք՝ գերտերություններով որոշեք, թե ինչ եք պատկերացնում, ինչ հանգուցալուծման եք գալիս տարածաշրջանի ապագայի վերաբերյալ, ձեր դերաբաշխումներն ու բաշխումները արեք, այդ օրակարգը տվեք մեզ, և դա կիրառողը կլինենք մենք, բայց մեկ պայմանով, որ մենք մնանք իշխանության։ Այսինքն՝ այս ամենն արվում է, որ այս իշխանությունը գերտերությունների շնորհիվ մնա իշխանության, որը կբխի նաև նրանց շահերից»,- հավելեց Պողոսյանը։

Ըստ քաղաքագետի՝ ցանկացած այս մակարդակի այցերը, ցանկացած նման գործողությունները պետք է դիտարկել այդ ամենի շրջանակներում։ Դրանք դիտարկել տեսականորեն անգամ իմաստ չունի։

Ամենից շատ դիտված

21:35 Ալեն Սիմոնյանին եկեղեցում ամուսնացրել է Վայոց ձորից «բերված» քահանան. «ազապբաշին» Հրաչյա Հակոբյանն է
19:18 ՔՊ-ն «Մերժիր Սերժին»-ը վերածել է նեղ–կուսակցական շարժման. Շահեն Հարությունյան
22:17 «Սպայկա»-ն ֆինանսապես գահավիժել է
15:30 Հակարիի կամրջի մոտ ադրբեջանցիներն ուզում են առաջանալ, հայ սահմանապահները չեն թողնում․ կրակոցներ չկան, միայն լեզվակռիվ է
18:02 ՆԳՆ-ն զարգանում է. Արմավիրում ոստիկանները դրոններով են կանեփ փնտրում
17:39 Ալեն Սիմոնյանն ամուսնացել է
21:40 Գյումրիի բացօթյա առևտրով զբաղվողներին առաջարկվել է տեղափոխվել, առևտրականները դժգոհ են
12:56 Ես իմ երջանկությունը գտել եմ` ի հեճուկս բոլոր չարախոսների և չկամեցողների. Ալեն Սիմոնյան
17:32 1 տեխնիկա, 2 բանվոր․ հյուսիս–հարավ ճանապարհի բացմանը երևի էլի ենք սպասելու
21:04 Գուշակնե՞ր են, թե՞ դատավորներին ճնշողներ. «Հյուսիս-հարավի» վերակառուցումն ապացուցում է դատարանների կախվածությունը