copy image url
Խոսք Ներքին 3 տարի առաջ - 15:17 26-01-2023

Զինված ուժերում նման հաճախականությամբ փոփոխությունները սպառնալիք են ՀՀ ազգային անվտանգությանը. Աբրահամյան

Հայաստանի զինված ուժերում այնպիսի իրավիճակ է տիրում, որ այնպիսի ողբերգություն, ինչպիսին էր Ազատ գյուղի վաշտի կացարանում տեղի ունեցած հրդեհը, կարող էր լինել առաջնագծի ցանկացած ուղղությամբ։ Այս մասին այսօր՝ հունվարի 26-ին, ՀՀ քննչական կոմիտեի շենքի մոտ 44-օրյա պատերազմում զոհված զինծառայողների ծնողների բողոքի ակցիայի ժամանակ լրագրողների հետ զրույցում նշեց ՀՀ ԱԺ «Պատիվ ունեմ» խմբակցության պատգամավոր Տիգրան Աբրահամյանը:

«Բոլոր նրանք, ովքեր համարում են, որ ամեն ինչ նորմալ է, առաջնագծում, զինված ուժերում խնդիրներ չունենք, կա՛մ սուտասաններ են, կա՛մ որևէ կերպ չեն տիրապետում զինված ուժերում կատարվողին։ Իշխանության մեջ նույնիսկ կան մարդիկ, որոնք ի պաշտոնե պետք է տեղյակ լինեն ԶՈւ–ի հետ կապված կարևորագույն հարցերի, սակայն դրան էլ չեն տիրապետում։ Այն իրավիճակը, ինչը տեղ է գտել վերջին շրջանում, և վերջին ողբերգությունը` մեր 15 հայրենակցի հետ կապված, ցավալիորեն պետք է ասեմ, որ կարող էր արձանագրվել առաջնագծի տարբեր ուղղություններում»,– հայտարարեց Աբրահամյանը։

Նա ընդգծեց, որ Ազատ գյուղում գտնվող կացարանն իր տեսակով միակը չէ, և այդ իրավիճակը պետք է արագ փոփոխության ենթարկվի. «Առաջնագծի մասին խոսելիս էլ պետք է հաշվի առնել այնտեղի բոլոր ենթակառուցվածքները, որովհետև դրանք չեն վերաբերում միայն կացարաններին կամ ճանապարհներին։ Առաջնագծի հետ կապված բոլոր դիտարկումներն ու գնահատականները պետք է հնչեցվեն ընդհանուր համատեքստում։

Այն որ առաջնագծում մենք ահռելի աշխատանք ունենք, իսկ ընթացքը բավականին դանդաղ է, ու դա որևէ կերպ չի բավարարում ո՛չ զինծառայողների ծնողներին, ո՛չ էլ ՀՀ ցանկացած քաղաքացու։ Այսօր ԶՈւ–ում ոչ բարվոք իրավիճակ է, իսկ իշխանությունը հանցավոր անգործություն և անտարբերություն է ցուցաբերում, հիմնական ռեսուրսներն էլ ուղղում է իր սեփական անվտանգությունն ու քմահաճույքները բավարարելու համար»,- ընդգծեց նա:

Ընդդիմադիր պատգամավորի խոսքով, Հայաստանի ձախողումների պատճառներից մեկն էլ Զինված ուժերում հաճախ իրականացվող կադրային փոփոխություններն են. «Նման հաճախականությամբ փոփոխությունները սպառնալիք են Հայաստանի ազգային անվտանգության համար։ Էլ չեմ խոսում այն մասին, որ իշխանությունը կարծես նպատակաուղղված կերպով անընդհատ կադրային փոխատեղումներն իրականացնում է համակարգը թուլացնելու և Հայաստանի Հանրապետության պաշտպանական համակարգի կենսունակությունը թուլացնելու համար։ Համենայն դեպս այն լուծումները, որոնք տրվում են իշխանության կողմից, չեն ծառայում Հայաստանի անվտանգության ու շահերի ապահովմանը»,- ասաց նա։

Ամենից շատ դիտված

12:36 Առևտրային պատերազմ Հյուսիսային Ամերիկայում. Թրամփը 50% մաքսատուրք է սահմանել կանադական ապրանքների վրա
15:40 Ռոմելա Սարգսյանից բաժանվելուց հետո դերասան Գևորգ Գրիգորյանն այլևս չի թաքցնում իր նոր ընտրյալին
15:00 Բարը դպրոցին չի խանգարում. Ալեն Սիմոնյանի նախկին կնոջ բիզնեսը՝ Աբովյանի անվան դպրոցի տարածքում
21:35 Զինծառայող է մահացել. ՀՀ քննչական կոմիտե
12:20 Ադրբեջանը ստիպեց Իսրայելին չճանաչել Հայոց ցեղասպանությունը
18:43 Դիվանագիտական լարվածություն. Հնդկաստանը պահանջում է Ռուսաստանից պատասխանատվություն կրել
19:00 Թալանչի՞, թե՞ բարերար. «Իտեքս»-ի միլիոնները՝ «Իմ քայլը» հիմնադրամին
22:37 11 ժամ տևած հարցաքննությունից հետո Ծառուկյանին կրկին տարան մեկուսարան
15:59 Երևանում աղբատար KamAZ-ը փլուզել է քարե պարիսպն ու հայտնվել գերեզմանոցում
13:27 Սարիկ Մինասյանը ՀԷՑ-ի տնօրենի պաշտոնից ազատման և ավագանու անդամի լիազորությունները դադարեցնելու դիմում է ներկայացրել