copy image url
Ներքին 3 տարի առաջ - 12:23 26-01-2023

Իրանից մինչև Կատար՝ ուր ասես գնաց, բացի տղաներին տեսության

Առողջապահության նախարար Անահիտ Ավանեսյանը հայտնվել է «лягушка путешественница»-ի կարգավիճակում։

Իրանում Աննա Հակոբյանի հետ «Ազդեցիկ կանանց առաջին համաժողովին» մասնակցելուց հետո նա մեկնել է Կատար՝ քննարկելու առողջապահական ոլորտի հարցեր։ Փոխարենը, Ավանեսյանն այդպես էլ չի այցելել վաշտի կացարանում հրդեհից տուժած զինծառայողներին։

Ավելին՝ թեև մամուլը մի քանի օր է քննարկում և տարակուսանք է հայտնում նախարարի հիվանդանոց չայցելելը, Ավանեսյանն անդրդվելի է։

Խոսնակն ավելի վաղ մեզ հետ զրույցում ասել էր, թե «արագ կազմակերպվում էր իրենց առողջական վիճակի գնահատման և բարելավման ուղղությամբ իրականացվող միջոցառումները, այդ դեպքում այցերով խանգարելը բացարձակ տեղին չէր»։

Այսինքն՝ տպավորություն է, որ Ավանեսյանի պաշտոնյա գործընկերները, ովքեր այցելել են զինծառայողներին, օրինակ՝ Ալեն Սիմոնյանը, միայն խանգարել են։

Հետաքրքիր է՝ ինչու նրանք նախքան այցելելը Ավանեսյանից չեն ճշտել «խանգարել-չխանգարելու» հանգամանքը։

Ամենից շատ դիտված

15:30 Հակարիի կամրջի մոտ ադրբեջանցիներն ուզում են առաջանալ, հայ սահմանապահները չեն թողնում․ կրակոցներ չկան, միայն լեզվակռիվ է
12:56 Ես իմ երջանկությունը գտել եմ` ի հեճուկս բոլոր չարախոսների և չկամեցողների. Ալեն Սիմոնյան
15:48 ՀՀ-ում, կապված ՌԴ-ում էժանացման հետ, ցորենի գինը իջել է, բայց հացի գները ոչ մի տեղ չեն իջել
18:00 ՍԱՏՄ ղեկավարը` խոշորագույն բեռնափոխադրող
14:20 Ողբերգական դեպք՝ Երևանում․ «Ուիգմոր» ԲԿ տեղափոխված 8-ամյա տղան մահացել է
14:00 11 մլն դրամ. Տիգրան Ավինյանը մեր հաշվին օգնության ձեռք է մեկնել Հ1-ին
17:43 16-ամյա վարորդը «Mercedes»-ով բախվել է ապառաժ քարերին․ կան վիրավորներ
23:43 «Առավոտը» հրապարակել է Կոռնիձորի վարչական ղեկավար Սուրեն Ամարյանի հետ զրույցի ձայնագրությունը
11:34 Սարդարապատում 42-ամյա վարորդը վրաերթի է ենթարկել  87-ամյա հետիոտնի․ վերջինը հիվանդանոցում մահացել է
19:20 Հայ գործընկերներին հրավիրում ենք համագործակցելու. Օվերչուկ