Ուղիղ եթեր
copy image url
Արտաքին 3 տարի առաջ - 19:26 25-01-2023

Կիևը պնդում է, որ Մոսկվան պատրաստվում է լայնածավալ հարձակման

Ուկրաինայի պաշտպանության նախարարության հետախուզության գլխավոր վարչության ներկայացուցիչ Վադիմ Սկիբիցկին հայտարարել է, որ Ռուսաստանի զինված ուժերը պատրաստվում են լայնածավալ հարձակում իրականացնել։ Այս մասին տեղեկացնում են ուկրաինական լրատվամիջոցները։

«Այսօր առաջնագծում բոլոր ուղղություններով ռուսական զորքերի հզոր վերախմբավորում է տեղի ունենում»,- ասել է Սկիբիցկին։

Ուկրաինացի պաշտոնյան նշել է, որ ռուսական ուժերի մոբիլիզացիոն ռեզերվները շարժվում են, և վերջիններս պատրաստվում են հզոր հարձակման։ Նրա համոզմամբ՝ ռուս հրամանատարների փոփոխությունը, զորահավաքի առաջին փուլի ավարտը, ռուսական զորքերի վերախմբավորումը փաստում են, որ 2023 թվականի գարունը և ամառվա սկիզբը վճռորոշ են լինելու այս պատերազմում։

Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկին նախօրեին հայտարարել էր, որ «Ռուսաստանը պատրաստվում է ագրեսիայի նոր ալիքի՝ այն ուժերով, որոնք կարող է մոբիլիզացնել»։

«Այժմ զավթիչները արդեն մեծացնում են ճնշումը Բախմուտի, Ուգլեդարի և այլ ուղղությունների վրա։ Նրանք ցանկանում են ճնշումն ավելի շատ մեծացնել»,- ասաց նա:

Հիշեցնենք, ինչպես ավելի վաղ տեղեկացրել է Oragir.News-ը, պաշտոնական Կիևն ընդունել է, որ Ուկրաինայի զինված ուժերն ամբողջությամբ կորցրել են իրենց վերահսկողությունը Դոնեցկի մարզի Սոլեդար քաղաքի նկատմամբ։

Ամենից շատ դիտված

23:22 Ո՞վ է այդ թույնը հասցրել երեխային. 12-ամյա աշակերտը էքսկուրսիայից հետո հայտնվել է հիվանդանոցում
11:38 Ծաղկունքը շոկի մեջ է․ գայլերը 300-ից ավելի ոչխար ու գառ են հոշոտել
16:45 Վրաստան-Հայաստան անցակետում մեծ կուտակումներ են, գալիս են քվեարկելու
16:11 Պուտինը բաց թողեց իր համար այս ձախողված պատերազմից դուրս գալու հնարավորությունը. Սիբիհա
19:03 Զարուհի Փոստանջյանը հանցագործության մասին հաղորդում է ներկայացրել
16:59 Ահազանգ․ 33/50 տեղամասում 3-րդ համարի քվեաթերթիկների տրցակը բացակայում է, ասում են՝ չեն ստացել
10:25 Իրանը 7 բալիստիկ հրթիռ է արձակել Քուվեյթի և Բահրեյնի ուղղությամբ
13:04 Ձերբակալվել է «Ապրելու երկիր»-ի քաղաքական խորհրդի անդամ Արթուր Աստոյանը. Մանե Թանդիլյան
14:17 Ուկրաինան և Ռուսաստանը «185-ը 185-ի դիմաց» ձևաչափով գերիների փոխանակում են անցկացրել
15:03 Ստեփանավանում և հարակից գյուղերում ուժեղ կարկուտը մեծ վնասներ է հասցրել