copy image url
Արտաքին 3 տարի առաջ - 20:46 24-01-2023

Իրանի և Ադրբեջանի արտգործնախարարները հանդիպել են

Ադրբեջանի արտաքին գործերի նախարար Ջեյհուն Բայրամովը հանդիպում է ունեցել Իրանի Իսլամական Հանրապետության արտաքին գործերի նախարար Հուսեյն Ամիր-Աբդուլլահյանի հետ։ Ինչպես փոխանցում է ադրբեջանական APA լրատվական գործակալությունը, Բայրամովն այս մասին գրել է իր թվիթերյան պաշտոնական էջում։

Հաղորդվում է, որ Ադրբեջանի և Իրանի արտաքին քաղաքական գերատեսչությունների ղեկավարների հանդիպումը կայացել է Տաշքենդում ընթացող Տնտեսական համագործակցության կազմակերպության անդամ երկրների արտաքին գործերի նախարարների խորհրդի 26-րդ նիստի շրջանակներում։

Բայրամովը և Աբդուլլահյանը քննարկել են տարածաշրջանային զարգացումները, ինչպես նաև փոխադարձ հետաքրքրություն ներկայացնող մի շարք այլ հարցեր։

Հանդիպման վերաբերյալ այլ մանրամասներ հայտնի չեն։


Տնտեսական համագործակցության կազմակերպությունը տարածաշրջանային միջկառավարական կազմակերպություն է, որի անդամներն են Ադրբեջանը, Իրանը, Ղազախստանը, Տաջիկստանը, Պակիստանը, Թուրքմենստանը, Թուրքիան և Ուզբեկստանը։ Կազմակերպության 2023թ․-ի նախագահությունը փոխանցվել է Ադրբեջանին։

Ամենից շատ դիտված

13:55 Մհերս, կարոտս, 1 տարի առանց քեզ. Ռուզան Ավետիքյանի հրապարակումը
22:37 11 ժամ տևած հարցաքննությունից հետո Ծառուկյանին կրկին տարան մեկուսարան
09:05 Փոփոխություններ «Պալլադա Ծաղկաձոր»-ի սեփականատերերի կազմում. 50 մլն-անոց նախագծի նոր պատկերը
10:41 Մերցը անհարմար դրության մեջ է հայտնվել Ալիևի հետ ասուլիսում՝ Բաքվում ռուս-գերմանական գաղտնի հանդիպման պատճառով
22:21 Մեսսին ավարտեց կարիերան Արգենտինայի հավաքականում
23:55 Այս խոսքերը կհիշեմ ողջ կարիերայիս ընթացքում․ Յամալը բացահայտել է, թե ինչ է իրեն ասել Մեսսին եզրափակիչից հետո
18:41 Միխայիլ Գալուստյանը գաղտնի ամուսնացել է դիմահարդար Լիլիա Կիոսայի հետ
09:21 Ռուսաստանում Wildberries-ի ևս երկու պահեստներ են ենթարկվել հարձակման. կան վիրավորներ
09:31 Ռուսաստանի Ազգային գվարդիան նախապատրաստվում է զորահավաքին և ռազմական դրությանը
18:12 Հրդեհ է բռնկվել Սուրբ Հովհաննես մատուռում. սրբապատկերներ են այրվել