Ուղիղ եթեր
copy image url
Արտաքին 3 տարի առաջ - 16:32 23-01-2023

Կրեմլում մեկնաբանել են Պուտինի՝ 2024 թվականի նախագահական ընտրություններին մասնակցելու հարցը

Ռուսաստանի Դաշնության նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը, պատասխանելով 2024 թվականին կայանալիք նախագահական ընտրություններում գործող Վլադիմիր Պուտինի մասնակցության հնարավորության մասին լրագրողների հարցերին, ասել է, որ Պուտինն այս թեմայով հայտարարություններ դեռևս չի արել և աշխատանքն ընթանում է սովորական ռեժիմով։ Այս մասին տեղեկացնում է ռուսական ՏԱՍՍ լրատվական գործակալությունը։

Ավելի վաղ Ռուսաստանի Դաշնության կենտրոնական ընտրական հանձնաժողովի ղեկավար Էլլա Պամֆիլովան հայտնել էր, որ հանձնաժողովն արդեն պատրաստվում է հաջորդ տարի կայանալիք նախագահական ընտրությունների քարոզարշավի մեկնարկին։

Հարցին, թե Կրեմլը գիտի՞, որ ԿԸՀ-ն սկսել է նախապատրաստվել նախագահական ընտրություններին, և արդյոք նման աշխատանք տարվու՞մ է Կրեմլում, Պեսկովը պատասխանել է․ «Սա աշխատանքային գործընթաց է, ԿԸՀ-ն կատարում է իր գործառույթները։ Դեռ վաղ է, քարոզարշավը չի սկսվել, շատ կան։ Կրեմլում ընթացիկ գործերի կան, տեսնում եք, նախագահն ունի շատ ակտիվ գրաֆիկ և հագեցած օրակարգ»։

Հարցին, թե կարելի՞ է համարել, որ Պուտինը դեռևս որոշում չի կայացրել հաջորդ նախագահական ընտրություններին մասնակցելու վերաբերյալ, Պեսկովը նշել է, որ այդ կապակցությամբ պետության ղեկավարի կողմից հայտարարություններ չեն եղել։ «Նախագահն այս հարցի վերաբերյալ հայտարարություններ չի արել, մինչ այժմ, ևս մեկ անգամ կրկնում եմ, աշխատանքները շարունակվում են նախագահի սովորական աշխատանքային գրաֆիկի շրջանակներում»,- նշել է նա։

Հիշեցնենք, որ Վլադիմիր Պուտինը Ռուսաստանի նախագահի պաշտոնում ընտրվել է 4 անգամ՝ 2000, 2004, 2012 և 2018 թվականներին, իսկ 2008-2012 թվականներին զբաղեցրել է Ռուսաստանի վարչապետի պաշտոնը։ Պուտինի պաշտոնավարման երկրորդ ժամկետն ավարտվում է 2024 թվականին, սակայն Ռուսաստանի սահմանադրությունում կատարված փոփոխությունների համաձայն՝ Պուտինը ևս 2 անգամ կարող է առաջադրել իր թեկնածությունը։

Ամենից շատ դիտված

23:49 Սա ստոր հերյուրանք է և քաղաքական պատվեր. Սողոմոնյանը՝ «Ուժեղ Հայաստանի» գրանցումը չեղարկելու փորձի մասին
11:38 Ծաղկունքը շոկի մեջ է․ գայլերը 300-ից ավելի ոչխար ու գառ են հոշոտել
16:45 Վրաստան-Հայաստան անցակետում մեծ կուտակումներ են, գալիս են քվեարկելու
22:48 Ժողովրդավարության նկատմամբ ոտնձգություն, այն էլ ընտրություններից 2 օր առաջ. Արման Թաթոյան
16:59 Ահազանգ․ 33/50 տեղամասում 3-րդ համարի քվեաթերթիկների տրցակը բացակայում է, ասում են՝ չեն ստացել
16:11 Պուտինը բաց թողեց իր համար այս ձախողված պատերազմից դուրս գալու հնարավորությունը. Սիբիհա
10:25 Իրանը 7 բալիստիկ հրթիռ է արձակել Քուվեյթի և Բահրեյնի ուղղությամբ
13:04 Ձերբակալվել է «Ապրելու երկիր»-ի քաղաքական խորհրդի անդամ Արթուր Աստոյանը. Մանե Թանդիլյան
19:03 Զարուհի Փոստանջյանը հանցագործության մասին հաղորդում է ներկայացրել
14:17 Ուկրաինան և Ռուսաստանը «185-ը 185-ի դիմաց» ձևաչափով գերիների փոխանակում են անցկացրել