copy image url
Արտաքին 3 տարի առաջ - 01:08 23-01-2023

Ռուսաստանում արգելում են երկքաղաքացիություն ունեցող անձանց ելքը երկրից

Ռուսաստանում արգելվել է Տաջիկստանի և Ղրղզստանի մի շարք քաղաքացիների ելքը երկրից, որոնք ստացել են նաև ռուսական անձնագրեր և փաստացի հանդիսանում են երկքաղաքացիներ։ Ազատություն ռադիոկայանի ղրղզական ծառայության փոխանցմամբ՝ մի շարք երկքաղաքացիություն ունեցող անձինք, ովքեր կարող են զորակոչվել բանակ, հայտնել են, որ վերջին շաբաթներին իրենց չեն թույլատրում լքել Ռուսաստանի տարածքը։

Ազգությամբ ղրղըզ Բեկբոլատը, ով մի քանի տարի առաջ Ռուսաստանի քաղաքացի է դարձել, հայտնել է, որ 2022 թվականի դեկտեմբերի 22-ին ռուս սահմանապահները կանգնեցրել են իրեն, երբ փորձել է անցնել Ղազախստան՝ Ղրղզստանի մայրաքաղաք Բիշքեկ գնալու համար ։ «Ռուս սահմանապահներն ինձ շատ քաղաքավարի բացատրեցին, որ դու ընդգրկված ես մոբիլիզացիոն ցուցակում, սա օրենք է, և դու իրավունք չունես արտերկիր մեկնել մինչև փետրվարի 12-ը»,- ասել է նա։

Մոսկվաբնակ մի բանվոր, ով չի ցանկացել հայտնել իր ամբողջական անունը, չի բացառում, որ իրեն ստիպելու են մեկնել Ուկրաինա՝ մասնակցելու այդ երկրում ընթացող ռազմական գործողություններին։

Բեկբոլատ անունում հիսունամյա մի քաղաքացի նշել է, որ իր որոշ ղրղըզ ծանոթներ, ովքեր նույնպես Ռուսաստանի քաղաքացիություն են ստացել, հավաքագրման կենտրոններից ծանուցագրեր են ստացել այն բանից հետո, երբ Մոսկվան 2022 թվականի սեպտեմբերի 21-ին հայտարարեց ռազմական մասնակի մոբիլիզացիայի մասին: Նրա խոսքով՝ մի քանի մոտ 60-ամյա ղրղըզ տղամարդիկ ուղարկվել են Ուկրաինա՝ չնայած իրենց տարիքին։

Բեկբոլատն նշել է նաև, որ վերջերս իրեն կանչել են Մոսկվայի իր տեղական հավաքագրման գրասենյակ, սակայն ստույգ ամսաթիվ չի նշել: Նա ասել է, որ իրեն ազատ են արձակել հարցազրույցից հետո՝ զգուշացնելով, որ զինված ուժերից դասլքությունը խստորեն կպատժվի։ «Նրանք դա շատ պարզ ասացին: Նրանք ինձ ասացին, որ ցանկացած, ով լքել է Ռուսաստանը զորահավաքից հետո, և նրանք, ովքեր հիմա հեռանում են, կկանգնեն ծանր հետևանքների առաջ»,- նշել է նա։

«Ազատություն» ռադիոկայանին չի հաջողվել ինքնուրույն ստուգել Բեկբոլատի պնդումները, սակայն լրատվականը միևնույն ժամանակ տեղեկացնում է, որ բազմաթիվ երկքաղաքացիների Ռուսաստանում կանգնեցրել են սահմանին:

Սիբիրի Սուրգուտ քաղաքից տաջիկ աշխատանքային միգրանտ Զաֆարը, ով նույնպես չի ցանկացել իր անունը հրապարակել, նշել է, որ իր 33-ամյա զարմիկին, ով նույնպես երկքաղաքացի է, թույլ չեն տվել անցնել Ղազախստան: «Նրան ետ են ուղարկել Սուրգուտ, իսկ մյուսներին, ովքեր ճանապարհորդում էին նրա հետ, թույլ տվեցին վերադառնալ տուն, քանի որ նրանք չունեին ռուսական անձնագրեր։ Սահմանապահները հորեղբորս ասել են, որ ժամկետային զինծառայող ռուս տղամարդիկ առայժմ չեն կարող արտերկիր մեկնել»,- ասել է նա։


Ամենից շատ դիտված

12:36 Առևտրային պատերազմ Հյուսիսային Ամերիկայում. Թրամփը 50% մաքսատուրք է սահմանել կանադական ապրանքների վրա
15:40 Ռոմելա Սարգսյանից բաժանվելուց հետո դերասան Գևորգ Գրիգորյանն այլևս չի թաքցնում իր նոր ընտրյալին
15:00 Բարը դպրոցին չի խանգարում. Ալեն Սիմոնյանի նախկին կնոջ բիզնեսը՝ Աբովյանի անվան դպրոցի տարածքում
21:35 Զինծառայող է մահացել. ՀՀ քննչական կոմիտե
12:20 Ադրբեջանը ստիպեց Իսրայելին չճանաչել Հայոց ցեղասպանությունը
18:43 Դիվանագիտական լարվածություն. Հնդկաստանը պահանջում է Ռուսաստանից պատասխանատվություն կրել
19:00 Թալանչի՞, թե՞ բարերար. «Իտեքս»-ի միլիոնները՝ «Իմ քայլը» հիմնադրամին
22:37 11 ժամ տևած հարցաքննությունից հետո Ծառուկյանին կրկին տարան մեկուսարան
15:59 Երևանում աղբատար KamAZ-ը փլուզել է քարե պարիսպն ու հայտնվել գերեզմանոցում
13:27 Սարիկ Մինասյանը ՀԷՑ-ի տնօրենի պաշտոնից ազատման և ավագանու անդամի լիազորությունները դադարեցնելու դիմում է ներկայացրել