Ուղիղ եթեր
copy image url
Ներքին 3 տարի առաջ - 16:12 21-01-2023

Ազատ գյուղում հարցազրույց տված դասակի հրամանատարին դեպքի վայրից տարել են, բայց մեղադրանք դեռ չեն առաջադրել

Հունվարի 19-ին՝ 1։30-ի սահմաններում, Գեղարքունիքի մարզի Ազատ գյուղի տարածքում ողբերգական պատահարի արդյունքում հրդեհված ՀՀ ՊՆ N զորամասի ինժեներասակրավորային դասակի հրամանատարը լրագրողների հետ զրույցում որոշ մանրամասներ է հայտնել, ինչը, բնականաբար, բուռն քննարկումների առիթ դարձավ թե՛ հանրության շրջանում, թե՛ փաստաբանների, որոնցից շատերն էլ պատրաստակամություն էին հայտնել, որ պատրաստ են ստանձնել նրա պաշտպանությունը։

Փաստաբան Արսեն Բաբայանն իր ֆեյսբուքյան էջում գրել էր. «Հայտնի այրված զորամասից իր հարցազրուցով հայտնի դարձած դասակի հրամանատարի վերաբերյալ կանխատեսել էինք, որ իշխանական քարոզչամեքենան պիտի կեղտոտ հարձակում սկսի»:

Իսկ իրավապաշտպան Ռուբեն Մելիքյանը հայտնել է. «Ունեմ տեղեկություն, որ երեկ Ազատ գյուղում հարցազրույց տված դասակի հրամանատարին ձերբակալել են։ Անանուն մնացած մեր զինվորականի հարազատներին խնդրում եմ փոխանցել, որ պատրաստ եմ ստանձնել նրա պաշտպանությունը»։

Հասկանալու համար, թե որտեղ է այժմ սպան, արդյոք նրան մեղադրանք առաջադրել են, արդյոք ձերբակալել են, Oragir.News-ը փորձեց կապ հաստատել ՔԿ մամուլի խոսնակ Վարդան Թադևոսյանի հետ, ով մեր զանգերին այդպես էլ չպատասխանեց։

Իրավապաշտպան Ռուբեն Մելիքյանը, մեզ հետ զրույցում մանարամասներ հայտնելով, ասաց. «Սպան կստանա որակյան իրավաբանական օգնություն, որովհետև այստեղ խնդիրն այն էր, որ մենք նկատեցինք, որ նա հնչեցրեց պաշտոնապես Կառավարության նիստում հայտարարված վարկածներից տարբերվող վարկածներ, այս պարագայում էլ՝ կարծում եմ, որ դա լրացուցիչ ռիսկեր է ստեղծում այդ անձի համար։ Ինձ որևէ մեկը գործով չի դիմել, ու եթե դիմեին էլ, ես հրապարակավ դա չէի գրի։ Հարցուփորձ արեցի ու տպավորություն կար գյուղում, որ առնվազն կարճ ժամանակով ազատությունից զրկել են, այսինքն տարել էին դեպքի վայրից։ Կարծում եմ, հանրությունն էլ հավաստիացել է, որ այդ տղան՝ ժողովրդական լեզվով ասած, անտեր չի մնացել։ Գյուղացիների տեղեկությունը նրան տանելու մասին չի վկայում ձերբակալման մասին, չգիտեմ, կա փաստաբան, որ բոլոր հարցերի պատասխանը, վստահ եմ կունենա»։

Իսկ արդեն գործով փաստաբան Արսեն Բաբայանը Oragir.News-ի հետ զրույցում հայտնեց, որ սպային մեղադրանք չի առաջադրվել։

Ամենից շատ դիտված

23:22 Ո՞վ է այդ թույնը հասցրել երեխային. 12-ամյա աշակերտը էքսկուրսիայից հետո հայտնվել է հիվանդանոցում
11:38 Ծաղկունքը շոկի մեջ է․ գայլերը 300-ից ավելի ոչխար ու գառ են հոշոտել
16:45 Վրաստան-Հայաստան անցակետում մեծ կուտակումներ են, գալիս են քվեարկելու
16:11 Պուտինը բաց թողեց իր համար այս ձախողված պատերազմից դուրս գալու հնարավորությունը. Սիբիհա
19:03 Զարուհի Փոստանջյանը հանցագործության մասին հաղորդում է ներկայացրել
16:59 Ահազանգ․ 33/50 տեղամասում 3-րդ համարի քվեաթերթիկների տրցակը բացակայում է, ասում են՝ չեն ստացել
10:25 Իրանը 7 բալիստիկ հրթիռ է արձակել Քուվեյթի և Բահրեյնի ուղղությամբ
13:04 Ձերբակալվել է «Ապրելու երկիր»-ի քաղաքական խորհրդի անդամ Արթուր Աստոյանը. Մանե Թանդիլյան
14:17 Ուկրաինան և Ռուսաստանը «185-ը 185-ի դիմաց» ձևաչափով գերիների փոխանակում են անցկացրել
15:03 Ստեփանավանում և հարակից գյուղերում ուժեղ կարկուտը մեծ վնասներ է հասցրել