Ուղիղ եթեր
Ավելին Ներքին 3 տարի առաջ - 21:25 20-01-2023

Եթե չես հավատում, կուտեմ վարդը, որ հավատաս. Արտակ Վարդանյանը սեր է խոստովանել Սաթենիկ Հազարյանին ուղիղ եթերում

Հաղորդավար Արտակ Վարդանյանը «Բարի լույս» ծրագրի շրջանակներում՝ ուղիղ եթերի ժամանակ, անակնկալ կերպով սեր է խոստովանել սիրված, հայտնի դերասանուհի Սաթենիկ Հազարյանին։ Այս մասին տեսանյութ է հրապարակված Արմենիա թիվիի «Բարի լույս, հայեր» ծրագրի ինստագրամյան էջում։

Արտակը, մոտենալով վարդը ձեռքին Սաթենիկին, ասել է. «Եթե չես հավատում, կուտեմ վարդը, որ հավատաս»։

Հիշեցնենք, որ Սաթենիկ Հազարյանը երկար տարիներ ամուսնալուծված է, ունի երկու զավակ։ Մեկնաբանություններ բաժնում օգտատերերը շտապել են քննարկել, թե դա, վստահաբար, բեմադրություն է, քանի որ նրանց տարիքային տարբերություննը շատ է։ Հայակական շոուբիզնեսում վաղուց ընդունված է սիրո խոստովանություն անել ուղիղ եթերում, կարելի է ասել՝ առաջին համարձակներից էին տարիներ առաջ Հանրային հեռուստաընկերության «Առավոտ լուսո» ծրագրի վարողներ Վահե Խանամիրյանը և Լիլիթ Մուրադյանը, ովքեր նշանադրվեցին հենց ուղիղ եթերի ժամանակ։

Ամենից շատ դիտված

23:22 Ո՞վ է այդ թույնը հասցրել երեխային. 12-ամյա աշակերտը էքսկուրսիայից հետո հայտնվել է հիվանդանոցում
16:11 Պուտինը բաց թողեց իր համար այս ձախողված պատերազմից դուրս գալու հնարավորությունը. Սիբիհա
16:45 Վրաստան-Հայաստան անցակետում մեծ կուտակումներ են, գալիս են քվեարկելու
11:38 Ծաղկունքը շոկի մեջ է․ գայլերը 300-ից ավելի ոչխար ու գառ են հոշոտել
19:03 Զարուհի Փոստանջյանը հանցագործության մասին հաղորդում է ներկայացրել
16:59 Ահազանգ․ 33/50 տեղամասում 3-րդ համարի քվեաթերթիկների տրցակը բացակայում է, ասում են՝ չեն ստացել
14:17 Ուկրաինան և Ռուսաստանը «185-ը 185-ի դիմաց» ձևաչափով գերիների փոխանակում են անցկացրել
13:04 Ձերբակալվել է «Ապրելու երկիր»-ի քաղաքական խորհրդի անդամ Արթուր Աստոյանը. Մանե Թանդիլյան
20:17 Գերմանիայից արտաքuված քաղաքացիներ տեղափոխող ևս մեկ ինքնաթիռ է եկել Հայաստան
10:25 Իրանը 7 բալիստիկ հրթիռ է արձակել Քուվեյթի և Բահրեյնի ուղղությամբ