copy image url
Ներքին 3 տարի առաջ - 12:04 19-01-2023

Սուրեն Պապիկյանը չի այցելել այրված զորամաս

Այսօր առավոտյան հայտնի դարձավ, որ գիշերը՝ ժամը 01:30-ի սահմաններում, հրդեհ է բռնկվել Գեղարքունիքի մարզի Ազատ գյուղի տարածքում տեղակայված զորամասերից մեկի ինժեներասակրավորային վաշտի կացարանում, որի հետևանքով ՊՆ N զորամասի ինժեներասակրավորային վաշտի կացարանում բռնկված հրդեհի հետևանքով զոհվել է 15 զինծառայող, 3 զինծառայողի վիճակը գնահատվում է ծանր:

Ենթադրվում էր, որ այս իրողություններով պայմանավորված՝ առնվազն պաշտպանության նախարարը, ինչու՝ ոչ, նաև գլխավոր շտաբի պետն ու քննչական ծառայության ղեկավարը պետք է լինեին դեպքի վայրում։

Մինչդեռ, թե Սուրեն Պապիկյանը գերադասել էր ներկայանալ Կառավարության նիստին՝ շեֆին տեսախցիկների առջև զեկուցելու, թե ինչ է եղել իրականում զորամասում։

Սրանից կարելի է ենթադրել, որ պաշտպանության նախարարը դեպքի վայրում լինելու անհրաժեշտություն չի տեսել։

Ամեն դեպքում, չկա ոչ մի հավաստող փաստ այն մասին, որ Պապիկյանն այցելել է զորամաս, ինչպես հայտնի է՝ չկա մի դեպք, որ գործող իշխանության անդամներն այցելեն ու չլուսանկարվեն կամ սելֆիներ անեն։

Ուստի, եթե նախարարը դեպքի վայր այցելած լիներ, ապա լուսանկարները տարածված կլինեին համացանցում։

Oragir.News-ը փորձեց նաև ՊՆ լրատվական ծառայությունից ճշտել, թե արդյոք Պապիկյանն այցելե՞լ է համապատասխան զորամաս, սակայն նա անջատում էր հեռախոսազանգերը։

Ամենից շատ դիտված

15:30 Հակարիի կամրջի մոտ ադրբեջանցիներն ուզում են առաջանալ, հայ սահմանապահները չեն թողնում․ կրակոցներ չկան, միայն լեզվակռիվ է
12:56 Ես իմ երջանկությունը գտել եմ` ի հեճուկս բոլոր չարախոսների և չկամեցողների. Ալեն Սիմոնյան
15:48 ՀՀ-ում, կապված ՌԴ-ում էժանացման հետ, ցորենի գինը իջել է, բայց հացի գները ոչ մի տեղ չեն իջել
14:20 Ողբերգական դեպք՝ Երևանում․ «Ուիգմոր» ԲԿ տեղափոխված 8-ամյա տղան մահացել է
18:00 ՍԱՏՄ ղեկավարը` խոշորագույն բեռնափոխադրող
14:00 11 մլն դրամ. Տիգրան Ավինյանը մեր հաշվին օգնության ձեռք է մեկնել Հ1-ին
11:34 Սարդարապատում 42-ամյա վարորդը վրաերթի է ենթարկել  87-ամյա հետիոտնի․ վերջինը հիվանդանոցում մահացել է
17:43 16-ամյա վարորդը «Mercedes»-ով բախվել է ապառաժ քարերին․ կան վիրավորներ
19:20 Հայ գործընկերներին հրավիրում ենք համագործակցելու. Օվերչուկ
17:10 Ռուսական ռազմաբազայից հետո. Փաշինյանն ունի՞ անվտանգության այլընտրանք. քաղաքագետ