copy image url
Ներքին 3 տարի առաջ - 21:42 17-01-2023

Շատ բան ենք տեսել, դրա համար էլ քչախոս ենք. Գեղամ Մանուկյան

«Աչքովս ընկավ՝ Անդրանիկ Քոչարյանի՝ օրերս արված հայտարարությունը , թե՝ «դիրքերը , որ փոխվել են նաև տվել ենք հնարավորություն, որ ընդդիմադիր գործընկերները հնարավորություն ունենան՝ տեսնելու և առնչվելու, բայց տեսնելուց հետո էլ իրենք շատ սակավախոս են, և ասում են, որ Նոր տարվա նախօրյակին ընդդիմադիր պատգամավորները եղել են առաջնագծում»։ Այո՛ եղել ենք առաջնագծում և Տավուշից մինչև Կապան՝ Ներքին Հանդ մեր ընդդիմադիր պատգամավորներն այցելել են առաջնագիծ, շատ բան ենք տեսել դրա համար էլ քչախոս ենք»,- ԱԺ հայտարարությունների ժամին ասաց «Հայաստան» խմբակցության պատգամավոր Գեղամ Մանուկյանը։

«Դեկտեմբերի վերջին օրերն էին՝ Տավուշից մինչև Կապան, Ներքին Հանդ, Ջերմուկ, Վարդենիս շատ բան ենք տեսել։ Աչքերը կրակով զինվորների ենք տեսել, տեսել ենք նախորդ դիրքը կորցրած, բայց նոր դիրք կառուցող հրամանատարի, տեսել ենք հիվանդություններով՝ դժվար քայլող, բայց հպարտ կամավորների, տեսել ենք, հպարտացել ենք։ Բայց տեսել ենք նաև շատ բան, որոնց մասին չենք ուզեցել բարձրաձայնել։ Ցավոք, միշտ չէ, որ ընդդիմադիր պատգամավորներին հնարավորություն է տրվել գնալ առաջնագիծ։ Թադևոս Ավետիսյանն ու Քրիստինե Վարդանյանն այդ օրերին եղել են Ջերմուկի առաջնագծում, այ որ առանձին մոտենաք հարցնեք, շատ բան կպատմեն, և դրանից հետո Անդրանիկ Քոչարյանը կհասկանա, որ ոչ թե լավ բան ասելու մեջ ենք քչախոս, այլ՝ երկիրը սիրում ենք․․․

Երբ քչախոս ենք, քչախոս ենք հանրության առաջ, որ թշնամին ինչ-որ բան չանի, ներսում Պաշտպանության նախարարին հատիկ-հատիկ գրած ենք ուղարկելու էն ամեը, ինչ տեսել ենք»,- ասաց Մանուկյանը։



Ամենից շատ դիտված

15:30 Հակարիի կամրջի մոտ ադրբեջանցիներն ուզում են առաջանալ, հայ սահմանապահները չեն թողնում․ կրակոցներ չկան, միայն լեզվակռիվ է
12:56 Ես իմ երջանկությունը գտել եմ` ի հեճուկս բոլոր չարախոսների և չկամեցողների. Ալեն Սիմոնյան
15:48 ՀՀ-ում, կապված ՌԴ-ում էժանացման հետ, ցորենի գինը իջել է, բայց հացի գները ոչ մի տեղ չեն իջել
14:20 Ողբերգական դեպք՝ Երևանում․ «Ուիգմոր» ԲԿ տեղափոխված 8-ամյա տղան մահացել է
18:00 ՍԱՏՄ ղեկավարը` խոշորագույն բեռնափոխադրող
14:00 11 մլն դրամ. Տիգրան Ավինյանը մեր հաշվին օգնության ձեռք է մեկնել Հ1-ին
11:34 Սարդարապատում 42-ամյա վարորդը վրաերթի է ենթարկել  87-ամյա հետիոտնի․ վերջինը հիվանդանոցում մահացել է
17:43 16-ամյա վարորդը «Mercedes»-ով բախվել է ապառաժ քարերին․ կան վիրավորներ
19:20 Հայ գործընկերներին հրավիրում ենք համագործակցելու. Օվերչուկ
17:10 Ռուսական ռազմաբազայից հետո. Փաշինյանն ունի՞ անվտանգության այլընտրանք. քաղաքագետ