copy image url
Ներքին Արտաքին 3 տարի առաջ - 18:05 17-01-2023

Չե՞ք ցանկանում տեղեկանալ, թե ինչով են զբաղված դեսպանության աշխատակիցները․ Կարեն Հեքիմյանը դիմել է Գերմանիայի ԱԳ նախարարին

Գերմանիայի արտաքին գործերի (Auswärtiges Amt) նախարար Բերբոք Աննալենան (Annalena Baerbock) կոչ է արել ստեղծել «հատուկ տրիբունալ՝ հետաքննելու հանցագործությունները, որոնք կատարվել են Ուկրաինայի դեմ ռուսական ագրեսիայի ընթացքում»: Այս մասին իր ֆեյսբուքյան էջում գրել է Պահպանողական կուսակցության նախագահ Կարեն Հեքիմյանը։


«Ճիշտ է արել Բերբոք Աննալենան, սակայն մեկ՝ շատ կարևոր, հանգամանք վերջինս անտեսել է: Ոչինչ, կհիշեցնեմ:

Բերբոք Աննալենա, իսկ չե՞ք ցանկանում «հատուկ տրիբունալ» ստեղծել Ձեր անմիջական ենթակայության ներքո գործող ՀՀ-ում Գերմանիայի դեսպանության (German Embassy Yerevan) գործունեությունը հետաքննելու համար:

Չե՞ք ցանկանում տեղեկանալ, թե ինչով են զբաղված դեսպանության աշխատակիցները, ինչ արժի դեսպանություն այցելության հերթը և ով է այն վաճառում: Իսկ միգուցե ցանկություն ունեք ծանոթանալ դեսպանության կայքի և ֆեյսբուքյան էջի սպասարկողների հե՞տ: Ի դեպ, Ձեզ կհետաքրքրեն նաև դեսպանության հայ աշխատակիցները, մասնավորապես՝ պահակները: Խորհուրդ կտամ ծանոթանալ նշածս անձանց հետ, իսկ ես Ձեզ կծանոթացնեմ դեսպանություն այցելության համար հերթ վաճառողների հետ: Նույնիսկ՝ կարող ենք միասին գնալ և հերթ գնել: Կհյուրասիսեմ:

Բացի դրանից՝ կարծում եմ, որ ինքներդ պետք է կանգնեք տրիբունալի առջև: Գիտե՞ք, թե ինչու: Որովհետև, շուրջ 1.5 տարի է, ինչ ՊԱՐԲԵՐԱԲԱՐ դիմում եմ Ձեզ և մանրամասն ներկայացնում եմ տասնյակ հազարավոր ՀՀ քաղաքացիների իրավունքների խախտման դեպքեր: Իսկ իրավախախտը Ձեր անմիջական ենթակայության ներքո գործող կառույցն է՝ ՀՀ-ում Գերմանիայի դեսպանությունը: Դուք թքած ունեք: Հիմա էլ՝ «հատուկ տրիբունալ» եք պահանջում: Լավ եք անում, սակայն սկզբից հայելու մեջ Ձեզ նայեք»,- գրել է Հեքիմյանը:

Ամենից շատ դիտված

21:35 Ալեն Սիմոնյանին եկեղեցում ամուսնացրել է Վայոց ձորից «բերված» քահանան. «ազապբաշին» Հրաչյա Հակոբյանն է
19:18 ՔՊ-ն «Մերժիր Սերժին»-ը վերածել է նեղ–կուսակցական շարժման. Շահեն Հարությունյան
22:17 «Սպայկա»-ն ֆինանսապես գահավիժել է
15:30 Հակարիի կամրջի մոտ ադրբեջանցիներն ուզում են առաջանալ, հայ սահմանապահները չեն թողնում․ կրակոցներ չկան, միայն լեզվակռիվ է
18:02 ՆԳՆ-ն զարգանում է. Արմավիրում ոստիկանները դրոններով են կանեփ փնտրում
17:39 Ալեն Սիմոնյանն ամուսնացել է
21:40 Գյումրիի բացօթյա առևտրով զբաղվողներին առաջարկվել է տեղափոխվել, առևտրականները դժգոհ են
12:56 Ես իմ երջանկությունը գտել եմ` ի հեճուկս բոլոր չարախոսների և չկամեցողների. Ալեն Սիմոնյան
17:32 1 տեխնիկա, 2 բանվոր․ հյուսիս–հարավ ճանապարհի բացմանը երևի էլի ենք սպասելու
21:04 Գուշակնե՞ր են, թե՞ դատավորներին ճնշողներ. «Հյուսիս-հարավի» վերակառուցումն ապացուցում է դատարանների կախվածությունը