copy image url
Ներքին 3 տարի առաջ - 15:19 17-01-2023

Ժամանակը գալու է` ձեր կողմ քվեարկելու համար զղջալու եք․ Մանուկյանը՝ Ռուբինյանին

ԱԺ-ում այսօր թեժ բանավեճ էր ծավալվել ՔՊ-ականների և ընդդիմադիր պատգամավորների միջև։ Մասնավորապես, ԱԺ փոխխոսնակ Ռուբեն Ռուբինյանը իր դժգոհությունը հայտնեց ընդդիմադիրների՝ մշտապես ձեռնպահ քվեարկելու որդեգրած գործելաոճին և հայտարարեց, որ իր կարծիքով նման գործելաոճի պատճառը աշխատավարձից չզրկվելն է։

Արձագանքելով Ռուբինյանին՝ «Հայաստան» խմբակցության պատգամավոր Գեղամ Մանուկյանն ասաց․ «Պարոն Ռուբինյան չգիտեմ ինչից եք նեղվել, ինչ-որ զարգացումներ են եղել, կարող է շատ եք նեղվել, բայց մի դիրքորոշում հստակ կա՝ ԱԺ կառավարության կողմից բերվում են հազար ու մի տեսակ ոչ էական նախագծեր, որնք էական բան չեն փոխում մեր երկրում, իսկ դիրքորոշման առումով հստակ մի բան գիտենք էս կառավարությունն անելիք չունի մեր երկրում, դիրքորոշումներ արտահայտելու հետ կապված, երբ հստակ ցուցանել ենք, որ այս կամ այն նախագիծը վտանգավոր է , դրա մասին շատ հստակ ասել ենք, ժամանակը գալու է այդ մեր դիրքորոշումներին հակառակ՝ ձեր կողմ քվեարկելու համար զղջալու եք»։

Ամենից շատ դիտված

15:30 Հակարիի կամրջի մոտ ադրբեջանցիներն ուզում են առաջանալ, հայ սահմանապահները չեն թողնում․ կրակոցներ չկան, միայն լեզվակռիվ է
12:56 Ես իմ երջանկությունը գտել եմ` ի հեճուկս բոլոր չարախոսների և չկամեցողների. Ալեն Սիմոնյան
15:48 ՀՀ-ում, կապված ՌԴ-ում էժանացման հետ, ցորենի գինը իջել է, բայց հացի գները ոչ մի տեղ չեն իջել
14:20 Ողբերգական դեպք՝ Երևանում․ «Ուիգմոր» ԲԿ տեղափոխված 8-ամյա տղան մահացել է
18:00 ՍԱՏՄ ղեկավարը` խոշորագույն բեռնափոխադրող
14:00 11 մլն դրամ. Տիգրան Ավինյանը մեր հաշվին օգնության ձեռք է մեկնել Հ1-ին
11:34 Սարդարապատում 42-ամյա վարորդը վրաերթի է ենթարկել  87-ամյա հետիոտնի․ վերջինը հիվանդանոցում մահացել է
17:43 16-ամյա վարորդը «Mercedes»-ով բախվել է ապառաժ քարերին․ կան վիրավորներ
19:20 Հայ գործընկերներին հրավիրում ենք համագործակցելու. Օվերչուկ
17:10 Ռուսական ռազմաբազայից հետո. Փաշինյանն ունի՞ անվտանգության այլընտրանք. քաղաքագետ