Ուղիղ եթեր
copy image url
Արտաքին 3 տարի առաջ - 14:05 17-01-2023

Ռուսաստանի և Իրանի արտաքին գործերի նախարարների բանակցությունները հետաձգվել են

Ռուսաստանի Դաշնության արտաքին գործերի նախարար Սերգեյ Լավրովի և Իրանի Իսլամական Հանրապետության արտաքին գործերի նախարար Հոսեյն Ամիր Աբդոլլահյանի միջև այսօր Մոսկվայում նախատեսված բանակցությունները կողմերի համաձայնությամբ հետաձգվել են ավելի ուշ։ Ինչպես փոխանցում է ռուսական ՏԱՍՍ լրատվական գործակալությունը, այս մասին հայտնել են Ռուսաստանի արտաքին քաղաքական գերատեսչությունից։

«Կողմերի փոխադարձ համաձայնությամբ ՌԴ ԱԳ նախարար Սերգեյ Լավրովի և Իրանի Իսլամական Հանրապետության արտաքին գործերի նախարար Հոսեյն Ամիր Աբդոլլահյանի բանակցությունները, որոնք նախապես նախատեսված էին հունվարի 17-ին, հետաձգվել են ավելի ուշ»,- ասվում է գերատեսչության հայտարարությունում։

Ավելի վաղ ճեպազրույցում Ռուսաստանի Դաշնության ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Զախարովան հայտարարել էր, որ համապատասխան բանակցությունների ընթացքում, ինչպես և սպասվում էր, նախարարները կքննարկեն Իրանի միջուկային ծրագրի Գործողությունների համատեղ համապարփակ ծրագրի շուրջ ստեղծված իրավիճակը, երկու երկրների միջև ՄԱԿ-ում և ՇՀԿ-ում փոխգործակցությունն, ինչպես նաև Սիրիայում, Աֆղանստանում, Անդրկովկասում տիրող իրավիճակը, ինչպես նաև մերձկասպյան խնդիրները։

Բանակցությունների օրակարգային մեկ այլ հարց էր լինելու նաև ԵԱՏՄ-ի և Իրանի միջև ազատ առևտրի գոտու մասին լիարժեք համաձայնագրի կնքման բանակցային գործընթացի վերջնական փուլին անցումը։

Ռուսաստանի և Իրանի արտգործնախարարների հանդիպման հետաձգման պատճառը չի նշվում։ Այսօր հայտնի դարձել նաև, որ Իրանի արտգործնախարար Հոսեյն Ամիր Աբդոլլահյանը մեկնել է Թուրքիա։

Ամենից շատ դիտված

23:22 Ո՞վ է այդ թույնը հասցրել երեխային. 12-ամյա աշակերտը էքսկուրսիայից հետո հայտնվել է հիվանդանոցում
11:38 Ծաղկունքը շոկի մեջ է․ գայլերը 300-ից ավելի ոչխար ու գառ են հոշոտել
16:45 Վրաստան-Հայաստան անցակետում մեծ կուտակումներ են, գալիս են քվեարկելու
16:11 Պուտինը բաց թողեց իր համար այս ձախողված պատերազմից դուրս գալու հնարավորությունը. Սիբիհա
19:03 Զարուհի Փոստանջյանը հանցագործության մասին հաղորդում է ներկայացրել
16:59 Ահազանգ․ 33/50 տեղամասում 3-րդ համարի քվեաթերթիկների տրցակը բացակայում է, ասում են՝ չեն ստացել
10:25 Իրանը 7 բալիստիկ հրթիռ է արձակել Քուվեյթի և Բահրեյնի ուղղությամբ
13:04 Ձերբակալվել է «Ապրելու երկիր»-ի քաղաքական խորհրդի անդամ Արթուր Աստոյանը. Մանե Թանդիլյան
14:17 Ուկրաինան և Ռուսաստանը «185-ը 185-ի դիմաց» ձևաչափով գերիների փոխանակում են անցկացրել
15:03 Ստեփանավանում և հարակից գյուղերում ուժեղ կարկուտը մեծ վնասներ է հասցրել