Ավելին 3 տարի առաջ - 12:53 16-01-2023

Ռոզա Լինը բեմ է բարձրացել բաճկոնով, վրան գրված՝ «Դադարեցրեք շրջափակումը»

«Եվրատեսիլ» երգի մրցույթում ՀՀ-ն ներկայացրած Ռոզա Լինը բեմ է բարձրացել բաճկոնով, որի վրա Արցախի շրջափակումը դադարեցնելու կոչով գրառում է արված, հայտնում է Sputnik Արմենիան։

Լինը հանդես է եկել iHeartRadio ALTer Ego համերգի ընթացքում։ Բաճկոնի վրա անգլերենով գրված էր՝ «Դադարեցրեք շրջափակումը» (Stop the Blockade), «Արցախ»:

Այդպիսով հայ երգչուհին ներկաների ուշադրությունն է հրավիրել արդեն մեկ ամսից ավելի շարունակվող Արցախի շրջափակմանը։

iHeartRadio ALTer Ego համերգը հավաքում է այլընտրանքային ռոքի ամենահայտնի ներկայացուցիչներին։ Հունվարի 14-ին Լինը միացել է նրանց Լոս Անջելեսի Kia Forum-ում երաժշտական երեկոյի ժամանակ։

Ամենից շատ դիտված

15:30 Հակարիի կամրջի մոտ ադրբեջանցիներն ուզում են առաջանալ, հայ սահմանապահները չեն թողնում․ կրակոցներ չկան, միայն լեզվակռիվ է
12:56 Ես իմ երջանկությունը գտել եմ` ի հեճուկս բոլոր չարախոսների և չկամեցողների. Ալեն Սիմոնյան
15:48 ՀՀ-ում, կապված ՌԴ-ում էժանացման հետ, ցորենի գինը իջել է, բայց հացի գները ոչ մի տեղ չեն իջել
14:20 Ողբերգական դեպք՝ Երևանում․ «Ուիգմոր» ԲԿ տեղափոխված 8-ամյա տղան մահացել է
18:00 ՍԱՏՄ ղեկավարը` խոշորագույն բեռնափոխադրող
14:00 11 մլն դրամ. Տիգրան Ավինյանը մեր հաշվին օգնության ձեռք է մեկնել Հ1-ին
11:34 Սարդարապատում 42-ամյա վարորդը վրաերթի է ենթարկել  87-ամյա հետիոտնի․ վերջինը հիվանդանոցում մահացել է
17:43 16-ամյա վարորդը «Mercedes»-ով բախվել է ապառաժ քարերին․ կան վիրավորներ
09:32 Ադրբեջանը Շուշիում ոչնչացրել է պատմական հայ-ռուսական գերեզմանոցն ու միջնադարյան խաչքարերը
19:20 Հայ գործընկերներին հրավիրում ենք համագործակցելու. Օվերչուկ