copy image url
Ներքին 3 տարի առաջ - 21:30 15-01-2023

Արտաշատում բախվել են Hayasa մոտոցիկլետն ու ՎԱԶ 21010-ը․ մոտոցիկլը կողաշրջվել է, կա վիրավոր

Երեկ` հունվարի 14-ին, մոտոցիկլետի և ավտոմեքենայի բախում է տեղի ունեցել Արարատի մարզում։Ժամը 21։40-ի սահմաններում Արտաշատ քաղաքի Օգոստոսի 23-ի փողոցում բախվել են Արարատի մարզի բնակիչներ 22-ամյա Գարիկ Գ․-ի վարած Hayasa մակնիշի մոտոցիկլն ու 24-ամյա Աբրահամ Գ․-ի վարած ՎԱԶ 21010 մակնիշի ավտոմեքենան։

Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, բախման հետևանքով մոտոցիկլը կողաշրջվել է, մոտոցիկլավարն էլ մարմնական վնասվածքներով տեղափոխվել է «Արտաշատ» բժշկական կենտրոն։Օպերատիվորեն ժամանել են ՀՀ Ներքին գործերի նախարարության Ոստիկանության ճանապարհային ոստիկանության 2-րդ սպայական գումարտակի 1-ին վաշտի ծառայողները` դասակի հրամանատար Կարապետ Հարությունյանի, ավագ տեսուչ Կարեն Մարգարյանի գլխավորությամբ։

Վթարի մասին ՀՀ ՆԳՆ Ոստիկանության ՃՈ 177 օպերատիվ կառավարման կենտրոնի պատասխանատու հերթապահ Միհրան Միրզոյանը տեղեկությունը փոխանցել է Հայաստանի քննչական կոմիտեի Արարատի մարզային քննչական վարչություն, որտեղից ժամանել է քննչական խումբը` ավագ քննիչ Դավթյանի գլխավորությամբ։

Վթարի փաստով Արարատի մարզային քննչական վարչությունում նախաձեռնվել է վարույթ։Քննիչի հանձնարարականով մոտոցիկլն ու ավտոմքենան տեղափոխվել են ոտիկանության Արտաշատի բաժնի պահպանվող հատուկ տարածք։

Օպերատիվորեն ժամանել է նաև ոստիկանության Արտաշատի բաժնի հերթապահ խումբը` համայնքային ոստիկանության բաժանմունքի տեսուչ Հարությունյանի գլխավորությամբ։

Ամենից շատ դիտված

15:30 Հակարիի կամրջի մոտ ադրբեջանցիներն ուզում են առաջանալ, հայ սահմանապահները չեն թողնում․ կրակոցներ չկան, միայն լեզվակռիվ է
12:56 Ես իմ երջանկությունը գտել եմ` ի հեճուկս բոլոր չարախոսների և չկամեցողների. Ալեն Սիմոնյան
15:48 ՀՀ-ում, կապված ՌԴ-ում էժանացման հետ, ցորենի գինը իջել է, բայց հացի գները ոչ մի տեղ չեն իջել
14:20 Ողբերգական դեպք՝ Երևանում․ «Ուիգմոր» ԲԿ տեղափոխված 8-ամյա տղան մահացել է
18:00 ՍԱՏՄ ղեկավարը` խոշորագույն բեռնափոխադրող
14:00 11 մլն դրամ. Տիգրան Ավինյանը մեր հաշվին օգնության ձեռք է մեկնել Հ1-ին
11:34 Սարդարապատում 42-ամյա վարորդը վրաերթի է ենթարկել  87-ամյա հետիոտնի․ վերջինը հիվանդանոցում մահացել է
17:43 16-ամյա վարորդը «Mercedes»-ով բախվել է ապառաժ քարերին․ կան վիրավորներ
19:20 Հայ գործընկերներին հրավիրում ենք համագործակցելու. Օվերչուկ
17:10 Ռուսական ռազմաբազայից հետո. Փաշինյանն ունի՞ անվտանգության այլընտրանք. քաղաքագետ