copy image url
Սպորտ 3 տարի առաջ - 20:44 15-01-2023

Ո՞վ է Ալեքսանդր Պետրակովը․ փաստեր Հայաստանի հավաքականի նորանշանակ գլխավոր մարզչի մասին

ՀՖՖ-ն պաշտոնապես հայտնել է Հայաստանի ազգային հավաքականի գլխավոր մարզչի պաշտոնում Ալեքսանդր Պետրակովի նշանակման մասին։

Oragir.News-ն առանձնացրել է փաստեր 65-ամյա ուկրաինացի մարզչի մասին․

Պետրակովն Ուկրաինայում մեծ անուն ունեցող մասնագետ է։ Նա 2011 թվականից ավելի քան 10 տարի եղել է ուկրաինական ֆուտբոլի համակարգում՝ գլխավորելով երկրի տարբեր տարիքային հավաքականները։

Վասիլևիչի մարզչական կարիերայի գագաթնակետը 2019 թվականին էր․ նա Ուկրաինայի մինչև 20 տարեկանների հավաքականի հետ դարձավ աշխարհի չեմպիոն՝ 3։1 հաշվով հաղթելով Հարավային Կորեայի ընտրանուն։

Պետրակովի գլխավորած մինչև 17 և 19 տարեկանների հավաքականներում հաջող մրցելույթներ է ունեցել «Փյունիկի», «Ուրարտուի» նախկին հարձակվող Արթուր Միրանյանը։

2021 թվականին Ալեքսանդր Պետրակովը ստանձնել է Ուկրաինայի ազգային հավաքականի մարզչական ղեկը՝ կարևորագույն պաշտոնում փոխարինելով Անդրեյ Շևչենկոյին։

Պետրակովն Ուկրաինայի հավաքականը գլխավորել է հաջողությամբ․ ընդհանուր առմամբ 15 խաղ՝ 6 հաղթանակ, 7 ոչ-ոքի և 2 պարտություն։

Ալեքսանդր Պետրակովն իր բնույթով խստապահանջ մարզիչ է։

Նա հայտնի է նաև Ռուսաստանի հանդեպ առանձնահատուկ բացասական վերաբերմունքով․ «Ես երբեք չեմ ցանկանա խաղալ ռուսների հետ, ոչ մի դեպքում․․․ ես չեմ ցանկանում սեղմել այդ տղաների ձեռքերը։ Մենք պետք է պատ կառուցենք և ամեն ինչ անենք նրանցից բաժանվելու համար»,- մի առիթով ասել է ուկրաինացին։

Պետրակովը նախորդ տարի հայտնվել էր սկանդալի էպիկենտրոնում․ «Երբ ռուսները մտնեն Կիև, ես զենք կվերցնեմ և կկռվեմ նրանց դեմ։ 64 տարեկան եմ, բայց կարծում եմ՝ կարող եմ 3-4 թշնամու ոչնչացնել»,- այս խոսքերի համար Ռուսաստանի ֆուտբոլային միությունը պահանջել էր պատասխանատվության ենթարկել մարզչին։

Ամենից շատ դիտված

12:36 Առևտրային պատերազմ Հյուսիսային Ամերիկայում. Թրամփը 50% մաքսատուրք է սահմանել կանադական ապրանքների վրա
15:00 Բարը դպրոցին չի խանգարում. Ալեն Սիմոնյանի նախկին կնոջ բիզնեսը՝ Աբովյանի անվան դպրոցի տարածքում
15:40 Ռոմելա Սարգսյանից բաժանվելուց հետո դերասան Գևորգ Գրիգորյանն այլևս չի թաքցնում իր նոր ընտրյալին
21:35 Զինծառայող է մահացել. ՀՀ քննչական կոմիտե
12:20 Ադրբեջանը ստիպեց Իսրայելին չճանաչել Հայոց ցեղասպանությունը
18:43 Դիվանագիտական լարվածություն. Հնդկաստանը պահանջում է Ռուսաստանից պատասխանատվություն կրել
19:00 Թալանչի՞, թե՞ բարերար. «Իտեքս»-ի միլիոնները՝ «Իմ քայլը» հիմնադրամին
22:37 11 ժամ տևած հարցաքննությունից հետո Ծառուկյանին կրկին տարան մեկուսարան
15:59 Երևանում աղբատար KamAZ-ը փլուզել է քարե պարիսպն ու հայտնվել գերեզմանոցում
13:27 Սարիկ Մինասյանը ՀԷՑ-ի տնօրենի պաշտոնից ազատման և ավագանու անդամի լիազորությունները դադարեցնելու դիմում է ներկայացրել