copy image url
Ներքին 3 տարի առաջ - 16:34 15-01-2023

Հազարավոր արցախցիներ հաց գնելու համար 200 դրամ չունեն, իսկ իշխանությունը գնում է արկածախնդրության

Oragir.News-ի տեղեկություններով Արցախի նախագահ Արայիկ Հարությունյանը պետնախարար Ռուբեն Վարդանյանին երեկ առաջարկել էր հրաժարական տալ՝ պատճառաբանելով, որ իրեն է զանգահարել ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը և տեղեկացրել, որ Մոսկվան և Բաքուն պահանջում են Վարդանյանի հրաժարականը։

Իհարկե, բուռն քննարկումներից հետո Արցախի պետնախարար Վարդանյանն իր ֆեյսբուքյան էջում գրել էր, որ չի պատրաստվում հրաժարական տալ։ Հասկանալու համար, թե ի՞նչ տրամադրություններ են Արցախում՝ Oragir.News-ը զրուցել է Արցախի Հանրապետության ԱԺ «Արդարություն» խմբակցության պատգամավոր Մետաքսե Հակոբյանի հետ։ Նա ասաց. «Ժողովրդի մեջ այսպիսի տրամադրություններ կան. ամբողջ գիշեր Արցախում գրեթե ոչ մեկ չքնեց, այս անհանգստությունից, կարծում ենք, որ նորից նոյեմբերի ինն ենք տեսնելու, ինչ-որ ամեն բան տանում է դրան՝ հերթական կապիտուլյացիային, այդ առումով մարդկանց մոտ անհանգստություններ շատ կային, որովհետև այն հանգամանքից, թե ինչպե՞ս ենք դիտարկում այս իշխանությունների վերաբերմունքը երևույթների նկատմամբ, միևնույն է, բոլորը ենթագիտակցորեն հասկանում են, որ այսօր լինել-չլինելու հարցն է արդեն։

Մարդիկ սովամահ լինել-չլինելու առջև են կանգնած ու նման ցնցումներ բացարձակ պետք չէ, որ լինի։ Իսկ եթե անդրադառնանք քաղաքական դաշտին և ընդհանրապես՝ մեր դիրքորոշմանը, մեզ համար ընդունելի չեն այս պրոցեսները, որոնք երեկվանից ընթանում են Արցախում, կարող ենք դիտարկել սա և՛ որպես արկածախնդրություն, և՛ որպես անլրջություն։ Իսկապես, իշխանությունն այս պարագայում, երբ այսօր մարդիկ կան, երևի թե հազարավորներ, կանգնած են այն հարցի առջև, երբ երկու հարյուր դրամ չունեն, որպեսզի հաց գնեն, մենք այս պարագայում այս իրավիճակը դիտարկում ենք որպես պալատական փոփոխություններ, որոնք ընդունելի չեն, որովհետև մենք մեկ տարի է արդեն պրոցես ենք սկսել՝ անկախ նրանից, թե մենք ի՞նչ վերաբերմունք ունենք այս իշխանություններին։

Մենք մեկ տարի է՝ փոփոխություններ ենք անում, դրա ընթացքն էլ՝ պարզ է։ Այն, մասնավորապես, կապված է սահմանադրական փոփոխությունների հետ, որը և բերելու է արտահերթ ընտրությունների։

Բոլորը պետք է իրենց պահեն սթափ ու լուծումներ գտնեն այս իրավիճակում, որպեսզի ժողովուրդը հնարավորինս քիչ տուժի»։

Ամենից շատ դիտված

21:35 Ալեն Սիմոնյանին եկեղեցում ամուսնացրել է Վայոց ձորից «բերված» քահանան. «ազապբաշին» Հրաչյա Հակոբյանն է
19:18 ՔՊ-ն «Մերժիր Սերժին»-ը վերածել է նեղ–կուսակցական շարժման. Շահեն Հարությունյան
15:30 Հակարիի կամրջի մոտ ադրբեջանցիներն ուզում են առաջանալ, հայ սահմանապահները չեն թողնում․ կրակոցներ չկան, միայն լեզվակռիվ է
22:17 «Սպայկա»-ն ֆինանսապես գահավիժել է
18:02 ՆԳՆ-ն զարգանում է. Արմավիրում ոստիկանները դրոններով են կանեփ փնտրում
21:40 Գյումրիի բացօթյա առևտրով զբաղվողներին առաջարկվել է տեղափոխվել, առևտրականները դժգոհ են
12:56 Ես իմ երջանկությունը գտել եմ` ի հեճուկս բոլոր չարախոսների և չկամեցողների. Ալեն Սիմոնյան
21:04 Գուշակնե՞ր են, թե՞ դատավորներին ճնշողներ. «Հյուսիս-հարավի» վերակառուցումն ապացուցում է դատարանների կախվածությունը
18:37 Ի՞նչ ջուր. Հայաստանում ամեն ինչն է ահավոր՝ կոմունալները, վարձերը. հարցում
20:18 Ուկրաինան պատրաստ է երեք օր չհարվածել Մոսկվային․ Զելենսկի