copy image url
Ներքին 3 տարի առաջ - 22:55 13-01-2023

Թուրքիայի եւ Վրաստանի միջեւ ID քարտերով փոխայցեր եղել են երկար տարիներ, եւ որեւէ խնդիր չի առաջացել․ Էդուարդ Այվազյան

Նախօրեին հայտնի դարձավ, որ Հայաստանի քաղաքացիները Վրաստան, իսկ Վրաստանի քաղաքացիները Հայաստան կկարողանան մուտք գործել նույնականացման քարտերով։ Համապատասխան որոշումն ընդունվեց Կառավարության՝ հունվարի 12-ի նիստում։

Oragir.News-ի հետ զրույցում Սամցխե-Ջավախքի Մեդիա Վերլուծական Կենտրոնի տնօրեն, քաղաքական վերլուծաբան Էդուարդ Այվազյանն ասաց, որ որոշումն իրենց համար սպասված էր։

«Մենք օրինակ էինք բերում Թուրքիայի հետ Վրաստանի նմանօրինակ փորձը, որը երկար տարիներ է՝ գոյություն ունի, եւ որեւէ խնդիր չի առաջացել։ ID քարտերում բազմաթիվ տեղեկություններ կան չիպի միջոցով եւ ավելի շատ տեղեկություններ են պարունակում սահմանը հատող անձանց վերաբերյալ։ Դրանից բացի՝ այն շատ հարմար է նրանց համար, ովքեր չունենք արտասահման մեկնելու համար անհրաժեշտ անձնագրեր»։

Անդրադառնալով անվտանգային խնդիրներին՝ առ այն, որ այդ դեպքում Հայաստան թշնամական պետություններից ներթափանցումները կհեշտանան, նա նշեց, որ այդ մտավախությունները անհիմն են, քանի որ Հայաստանի սահմանապահները գրանցելու են յուրաքանչյուր այցելուի եւ ստուգելու են նրանց ID քարտերը, որտեղ կերեւա, թե անձը որ երկրի քաղաքացի է։

«Կրկնեմ, հաճախ ID քարտերը շատ ավելի տեղեկություններ են տալիս, քան սովորական անձնագրերը, որոնցով կարելի է մեկնել արտասահման։ Նաեւ վիզուալ տարբերություններ կան տարբեր երկրների ID քարտերի մեջ եւ Հայաստան կկարողանան այցելել միայն Վրաստանի ID քարտեր ունեցող քաղաքացիները»։

Ամենից շատ դիտված

12:36 Առևտրային պատերազմ Հյուսիսային Ամերիկայում. Թրամփը 50% մաքսատուրք է սահմանել կանադական ապրանքների վրա
15:40 Ռոմելա Սարգսյանից բաժանվելուց հետո դերասան Գևորգ Գրիգորյանն այլևս չի թաքցնում իր նոր ընտրյալին
15:00 Բարը դպրոցին չի խանգարում. Ալեն Սիմոնյանի նախկին կնոջ բիզնեսը՝ Աբովյանի անվան դպրոցի տարածքում
21:35 Զինծառայող է մահացել. ՀՀ քննչական կոմիտե
12:20 Ադրբեջանը ստիպեց Իսրայելին չճանաչել Հայոց ցեղասպանությունը
18:43 Դիվանագիտական լարվածություն. Հնդկաստանը պահանջում է Ռուսաստանից պատասխանատվություն կրել
19:00 Թալանչի՞, թե՞ բարերար. «Իտեքս»-ի միլիոնները՝ «Իմ քայլը» հիմնադրամին
22:37 11 ժամ տևած հարցաքննությունից հետո Ծառուկյանին կրկին տարան մեկուսարան
15:59 Երևանում աղբատար KamAZ-ը փլուզել է քարե պարիսպն ու հայտնվել գերեզմանոցում
13:27 Սարիկ Մինասյանը ՀԷՑ-ի տնօրենի պաշտոնից ազատման և ավագանու անդամի լիազորությունները դադարեցնելու դիմում է ներկայացրել