copy image url
Արտաքին 3 տարի առաջ - 13:45 13-01-2023

Թբիլիսին պատրաստ է միջնորդ հանդիսանալ Երևանի և Բաքվի միջև. Ղարիբաշվիլի

Վրաստանը պատրաստ է միջնորդ դառնալ Բաքվի և Երևանի միջև՝ տարածաշրջանում խաղաղություն և կայունություն ապահովելու համար։

Ինչպես տեղեկացնում է վրացական Gruzia Online լրատվական գործակալությունը, այս մասին հայտարարել է Վրաստանի վարչապետ Իրակլի Ղարիբաշվիլին՝ Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանի հետ կայացած հանդիպման ընթացքում։

Վրաստանի կառավարության մամուլի ծառայության փոխանցմամբ՝ Հայաստանի և Վրաստանի վարչապետները հանդիպման ընթացքում քննարկել են երկու երկրների համագործակցության հիմնական ուղղությունները, ինչպես նաև տարածաշրջանային նշանակություն ունեցող հարցեր։

Կողմերը կարևորել են միջկառավարական տնտեսական հանձնաժողովի դերը՝ նշելով, որ այն կարևոր հարթակ է երկու երկրների միջև կապերի ամրապնդման համար։

Զրուցակիցները հավելել են նաև, որ Երևանի և Թբիլիսիի միջև առկա է քաղաքական երկխոսության բարձր մակարդակ։

Ամենից շատ դիտված

15:30 Հակարիի կամրջի մոտ ադրբեջանցիներն ուզում են առաջանալ, հայ սահմանապահները չեն թողնում․ կրակոցներ չկան, միայն լեզվակռիվ է
12:56 Ես իմ երջանկությունը գտել եմ` ի հեճուկս բոլոր չարախոսների և չկամեցողների. Ալեն Սիմոնյան
15:48 ՀՀ-ում, կապված ՌԴ-ում էժանացման հետ, ցորենի գինը իջել է, բայց հացի գները ոչ մի տեղ չեն իջել
14:20 Ողբերգական դեպք՝ Երևանում․ «Ուիգմոր» ԲԿ տեղափոխված 8-ամյա տղան մահացել է
18:00 ՍԱՏՄ ղեկավարը` խոշորագույն բեռնափոխադրող
14:00 11 մլն դրամ. Տիգրան Ավինյանը մեր հաշվին օգնության ձեռք է մեկնել Հ1-ին
11:34 Սարդարապատում 42-ամյա վարորդը վրաերթի է ենթարկել  87-ամյա հետիոտնի․ վերջինը հիվանդանոցում մահացել է
17:43 16-ամյա վարորդը «Mercedes»-ով բախվել է ապառաժ քարերին․ կան վիրավորներ
19:20 Հայ գործընկերներին հրավիրում ենք համագործակցելու. Օվերչուկ
17:10 Ռուսական ռազմաբազայից հետո. Փաշինյանն ունի՞ անվտանգության այլընտրանք. քաղաքագետ