Ուղիղ եթեր
copy image url
Ներքին 3 տարի առաջ - 19:11 12-01-2023

Պարզվել են հունվարի 6-ին Երևանում կատարված հանցագործության մի շարք հանգամանքներ. 18-ամյա երիտասարդը կալանավորվել է

ՀՀ քննչական կոմիտեի Երևան քաղաքի քննչական վարչության Քանաքեռ-Զեյթուն վարչական շրջանի քննչական բաժնում քննվող քրեական վարույթի շրջանակներում իրականացված մեծածավալ քննչական և վարութային գործողությունների արդունքում պարզվել են հունվարի 6-ին Երևան քաղաքում կատարված սպանության, մարմնական վնասվածքներ պատճառելու և խուլիգանության դեպքի մի շարք հանգամանքներ, շարժառիթը, ինչպես նաև ենթադրյալ հանցագործությունը կատարած անձի ինքնությունը, ով Երևան քաղաքի բնակիչ է՝ ծնված 2004 թ.:

Քննությամբ ձեռք բերված փաստական տվյալների համաձայն՝ 2023 թվականի հունվարի 3-ին Երևան քաղաքի Պ.Սևակի փողոցում մի խումբ երիտասարդների կողմից հայհոյախառն արտահայտություն կատարելու համար վերոնշյալ 18-ամյա երիտասարդը դիտողություն է արել վերջիններիս, որից հետո ծեծկռտուք է տեղի ունեցել մի կողմից վերջինիս և նրա ընկերների, իսկ մյուս կողմից նշված երիտասարդների միջև:

Հիշյալ հարցի պարզաբանման համար, նախօրոք ձեռք բերված պայմանավորվածության համաձայն, 2023 թվականի հունվարի 6-ին` ժամը 16:00-ի սահմաններում, Երևան քաղաքի Պ.Սևակ-Ռուբինյանց փողոցների խաչմերուկի հատվածում 18-ամյա երիտասարդն իր ընկերների հետ հանդիպել է հիշյալ երիտասարդներին, որի ժամանակ իր մոտ գտնվող դանակով հարվածներ հասցնելով նրանցից մեկին ապօրինաբար զրկել է կյանքից, իսկ երեքին պատճառել մարմնական վնասվածքներ:

Ձեռք բերված ապացույցների հիման վրա միջնորդություն է ներկայացվել մինչդատական վարույթի նկատմամբ հսկողություն իրականացնող դատախազին՝ Երևանի 18-ամյա բնակչի նկատմամբ ՀՀ քրեական օրենսգրքի 155-րդ հոդվածի 1-ին մասով և 297-րդ հոդվածի 3-րդ մասով հանրային քրեական հետապնդում հարուցելու մասին, որը բավարարվել է: Նրա նկատմամբ որպես խափանման միջոց է կիրառվել կալանավորումը:

Նախաքննությունը շարունակվում է:

Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով:

Ամենից շատ դիտված

23:22 Ո՞վ է այդ թույնը հասցրել երեխային. 12-ամյա աշակերտը էքսկուրսիայից հետո հայտնվել է հիվանդանոցում
11:38 Ծաղկունքը շոկի մեջ է․ գայլերը 300-ից ավելի ոչխար ու գառ են հոշոտել
16:45 Վրաստան-Հայաստան անցակետում մեծ կուտակումներ են, գալիս են քվեարկելու
16:11 Պուտինը բաց թողեց իր համար այս ձախողված պատերազմից դուրս գալու հնարավորությունը. Սիբիհա
19:03 Զարուհի Փոստանջյանը հանցագործության մասին հաղորդում է ներկայացրել
16:59 Ահազանգ․ 33/50 տեղամասում 3-րդ համարի քվեաթերթիկների տրցակը բացակայում է, ասում են՝ չեն ստացել
14:17 Ուկրաինան և Ռուսաստանը «185-ը 185-ի դիմաց» ձևաչափով գերիների փոխանակում են անցկացրել
13:04 Ձերբակալվել է «Ապրելու երկիր»-ի քաղաքական խորհրդի անդամ Արթուր Աստոյանը. Մանե Թանդիլյան
10:25 Իրանը 7 բալիստիկ հրթիռ է արձակել Քուվեյթի և Բահրեյնի ուղղությամբ
20:17 Գերմանիայից արտաքuված քաղաքացիներ տեղափոխող ևս մեկ ինքնաթիռ է եկել Հայաստան