copy image url
Ներքին 3 տարի առաջ - 10:55 12-01-2023

ԱՍՀ նախարարությունը հուշագիր է կնքել 44-օրյա պատերազմի նահատակ Կարո Հովագիմյանի հիշատակին նվիրված բարեգործական հիմնադրամի հետ

Կյանքի դժվարին իրավիճակում հայտնված երեխաների ընտանիքների հզորացման, ըստ գնահատված կարիքի աջակցություն տրամադրելու նպատակով՝ Աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարությունը փոխգործակցության հուշագիր է կնքել 44-օրյա պատերազմի նահատակ Կարո Հովագիմյանի հիշատակին նվիրված «Կարո Հովագիմյան» բարեգործական հիմնադրամի հետ։

Հուշագիրը, որը ստորագրվել է ԱՍՀ նախարար Նարեկ Մկրտչյանի և հիմնադրամի տնօրեն Սարկիս Հովագիմյանի կողմից, նախատեսում է հիմնադրամի կրթական, բժշկական և սոցիալական աջակցություն տրամադրելու արդյունավետ փորձը կիրառել նաև նախարարության ենթակայությամբ գործող՝ երեխաների ցերեկային և շուրջօրյա խնամքի հաստատություններում մատուցվող ծառայությունների բարելավման ուղղությամբ։

«Բարձր եմ գնահատում Ձեր առաքելությունը՝ հիմնադրամի միջոցով վառ պահել Կարո Հովագիմյանի հիշատակը։ Սա պատերազմից հետո իրականացվող այն նախաձեռնություններից է, որի հիմքում գաղափար ու կյանք է դրված, ու որը լիարժեք ծառայում է իր նպատակին։ Ուրախ կլինենք իրականացնել թիրախային ծրագրեր՝ համատեղ ջանքերով»,- հուշագրի ստորագրման արարողության ժամանակ ընդգծել է նախարարը։

Օգտագործելով նախարարության և գործընկեր կազմակերպության ներուժը՝ կողմերը համագործակցելու են նաև շուրջօրյա հաստատություններում խնամք ստացող երեխաների ընտանիքների հետ վերամիավորման և մի շարք այլ ուղղություններով։

Ամենից շատ դիտված

15:30 Հակարիի կամրջի մոտ ադրբեջանցիներն ուզում են առաջանալ, հայ սահմանապահները չեն թողնում․ կրակոցներ չկան, միայն լեզվակռիվ է
12:56 Ես իմ երջանկությունը գտել եմ` ի հեճուկս բոլոր չարախոսների և չկամեցողների. Ալեն Սիմոնյան
15:48 ՀՀ-ում, կապված ՌԴ-ում էժանացման հետ, ցորենի գինը իջել է, բայց հացի գները ոչ մի տեղ չեն իջել
14:20 Ողբերգական դեպք՝ Երևանում․ «Ուիգմոր» ԲԿ տեղափոխված 8-ամյա տղան մահացել է
18:00 ՍԱՏՄ ղեկավարը` խոշորագույն բեռնափոխադրող
14:00 11 մլն դրամ. Տիգրան Ավինյանը մեր հաշվին օգնության ձեռք է մեկնել Հ1-ին
11:34 Սարդարապատում 42-ամյա վարորդը վրաերթի է ենթարկել  87-ամյա հետիոտնի․ վերջինը հիվանդանոցում մահացել է
17:43 16-ամյա վարորդը «Mercedes»-ով բախվել է ապառաժ քարերին․ կան վիրավորներ
09:32 Ադրբեջանը Շուշիում ոչնչացրել է պատմական հայ-ռուսական գերեզմանոցն ու միջնադարյան խաչքարերը
19:20 Հայ գործընկերներին հրավիրում ենք համագործակցելու. Օվերչուկ