copy image url
Ներքին 2 տարի առաջ - 22:00 09-11-2023

ԵԿՄ շենքի բակում 44-օրյա պատերազմի զոհերի հիշատակին նվիրված հուշարձանի մոտ ևս ծաղկեպսակ չի տեղադրվել

Ինչպես արդեն հայտնել էինք, ԵԿՄ վարչության նախագահ Սասուն Միքայելյանը վերջին շրջանում խուսափում է «Եռաբլուր» զինվորական պանթեոն այցելել։ Այսօր՝ 44-օրյա պատերազմի 3-րդ տարելիցի առիթով ևս Սասուն Միքայելյանը չի այցելել պանթեոն։

Oragir.News-ն այսօր ֆիքսել է, որ ԵԿՄ վարչության շենքի բակում տեղադրված 44-օրյա պատերազմի զոհերի հիշատակին նվիրված հուշարձանի մոտ ևս ծաղկեպսակ չի տեղադրվել։

Հարց է առաջանում՝ Սասուն Միքայելյանն ինքը չի ուզում «Եռաբլուր» գնալ կամ գոնե իր աշխատասենյակի պատուհանի տակ տեղադրված հուրարձանին ծաղկեպսակ դնել, թե՞ ամենաբարձր մակարդակով նման հրահանգ է իջեցված, և նա իր կամքին հակառակ է այդ քայլին գնում։

Oragir.News-ն այս հարցերի պատասխանը ստանալու համար փորձեց կապ հաստատել Սասուն Միքայելյանի հետ, սակայն մեր զանգերն անպատասխան մնացին։

Հիշեցնենք, որ 2020 թվականի 44-օրյա պատերազմից հետո Սասուն Միքայելյանը մշտապես խոսում էր Շուշին ու Հադրութը հետ բերելուց, բայց այսօր լուռ է։ Ավելին, Արցախի վերջնական հանձնումից հետո Սասուն Միքայելյանը խուսափում է հանրային վայրերում լինել, բացառություն էր Տիգրան Ավինյանի երդմնակալության արարողությունը, որին ներկա էին ՔՊ-ականները՝ Նիկոլ Փաշինյանի գլխավորությամբ։

Նշենք նաև, որ Սասուն Միքայելյանը 2018 թվականին տեղի ունեցած «հեղափոխությունը» ավելի կարևոր էր համարել, քան Արցախյան ազատամարտը։

Ամենից շատ դիտված

21:35 Ալեն Սիմոնյանին եկեղեցում ամուսնացրել է Վայոց ձորից «բերված» քահանան. «ազապբաշին» Հրաչյա Հակոբյանն է
19:18 ՔՊ-ն «Մերժիր Սերժին»-ը վերածել է նեղ–կուսակցական շարժման. Շահեն Հարությունյան
22:17 «Սպայկա»-ն ֆինանսապես գահավիժել է
15:30 Հակարիի կամրջի մոտ ադրբեջանցիներն ուզում են առաջանալ, հայ սահմանապահները չեն թողնում․ կրակոցներ չկան, միայն լեզվակռիվ է
18:02 ՆԳՆ-ն զարգանում է. Արմավիրում ոստիկանները դրոններով են կանեփ փնտրում
17:39 Ալեն Սիմոնյանն ամուսնացել է
21:40 Գյումրիի բացօթյա առևտրով զբաղվողներին առաջարկվել է տեղափոխվել, առևտրականները դժգոհ են
12:56 Ես իմ երջանկությունը գտել եմ` ի հեճուկս բոլոր չարախոսների և չկամեցողների. Ալեն Սիմոնյան
17:32 1 տեխնիկա, 2 բանվոր․ հյուսիս–հարավ ճանապարհի բացմանը երևի էլի ենք սպասելու
21:04 Գուշակնե՞ր են, թե՞ դատավորներին ճնշողներ. «Հյուսիս-հարավի» վերակառուցումն ապացուցում է դատարանների կախվածությունը