copy image url
Ներքին 3 տարի առաջ - 10:28 12-01-2023

Ծաղկաձորյան տուրիզմը՝ կոտրած տաշտակի առաջ․ ինչ պետք է աներ Ծառուկյանը

Ծաղկաձորում տնտեսվարողները հայտնվել են «կոտրած տաշտակի» առաջ։

Oragir.News-ի տեղեկություններով՝ բազմաթիվ տուրիստներ ձյուն չլինելու պատճառով չեղարկել են իրենց ամրագրումները, իսկ նրանք, ովքեր պետք է որոշ ժամանակ դեռ հանգստանային, ավելի վաղ են մեկնել, որովհետև «չկա ձյուն, անելիք չկա Ծաղկաձորում»։

Առհասարակ, ձյան խնդիրն այսօր համաշխարհային մակարդակով օրակարգային է, սակայն ինչպես ասում են՝ ամեն ինչին կա լուծում։ Բազմաթիվ երկրներ հատկապես այն քաղաքներում, որտեղ ամբողջ տարի ապրում են ձմեռային տուրիզմի հաշվին, ձյուն ստեղծող սարքեր են տեղադրում (пушка), որի մեջ ջուր լցնելով ձյուն են ստանում։ Այդպես արհեստական ձյուն են ստեղծում, կարողանում են պայմաններ ապահովել ձմեռային տուրիզմի սիրահարների համար։

Ընդ որում՝ այս սարքերից կան ոչ միայն ԱՄՆ-ում, Եվրոպայում, այլև տարածաշրջանի մի շարք երկրներում։ Հիմա հաշվի առնելով, որ Ծաղկաձորը ամբողջ տարի ապրում է ձմեռային տուրիզմի հաշվին, ճոպանուղու սեփականատերը՝ Գագիկ Ծառուկյանը, կարող էր մի քանի նման սարք տեղադրել՝ և ինքը գումար կաշխատեր, և մյուս տնտեսվարողները։

Չէ՞ որ տարիներ ի վեր ճոպանուղու վճարը բարձրացել է՝ հասնելով 10-12 հազար դրամի և գերազանցելով ԱՊՀ մի շարք երկրներին, սակայն որակական որևէ փոփոխություն չի կատարվել, այսինքն՝ վերանորոգում, վերազինում, փակ «կաբինաների» ստեղծում, անվտանգության ապահովում, ոչինչ չի իրականացվել։

Հետևաբար՝ գոնե սեփական գրպանից կարելի էր այս ներդրումը կատարել և փրկել ծաղկաձորյան տուրիզմը։

Ամենից շատ դիտված

12:36 Առևտրային պատերազմ Հյուսիսային Ամերիկայում. Թրամփը 50% մաքսատուրք է սահմանել կանադական ապրանքների վրա
15:00 Բարը դպրոցին չի խանգարում. Ալեն Սիմոնյանի նախկին կնոջ բիզնեսը՝ Աբովյանի անվան դպրոցի տարածքում
15:40 Ռոմելա Սարգսյանից բաժանվելուց հետո դերասան Գևորգ Գրիգորյանն այլևս չի թաքցնում իր նոր ընտրյալին
21:35 Զինծառայող է մահացել. ՀՀ քննչական կոմիտե
12:20 Ադրբեջանը ստիպեց Իսրայելին չճանաչել Հայոց ցեղասպանությունը
18:43 Դիվանագիտական լարվածություն. Հնդկաստանը պահանջում է Ռուսաստանից պատասխանատվություն կրել
19:00 Թալանչի՞, թե՞ բարերար. «Իտեքս»-ի միլիոնները՝ «Իմ քայլը» հիմնադրամին
10:59 Զանգվածային բողոքներ. Wildberries-ի վաճառողները չեն կարողանում դուրս բերել իրենց ապրանքները պահեստներից
22:37 11 ժամ տևած հարցաքննությունից հետո Ծառուկյանին կրկին տարան մեկուսարան
15:59 Երևանում աղբատար KamAZ-ը փլուզել է քարե պարիսպն ու հայտնվել գերեզմանոցում