copy image url
Արտաքին 3 տարի առաջ - 21:00 11-01-2023

Թուրքիայի և Ադրբեջանի արտգործնախարարները հեռախոսազրույց են ունեցել

Թուրքիայի արտաքին գործերի նախարար Մևլութ Չավուշօղլուն հեռախոսազրույց է ունեցել Ադրբեջանի արտաքին գործերի նախարար Ջեյհուն Բայրամովի հետ։ Այս մասին տեղեկացնում է Ադրբեջանի ԱԳՆ մամուլի ծառայությունը։

Հաղորդվում է, որ Չավուշօղուն և Բայրամովը մտքեր են փոխանակել Թուրքիայի և Ադրբեջանի միջև երկկողմ և տարածաշրջանային համագործակցության օրակարգային հարցերի շուրջ։ Բացի այդ կողմերը քննարկել են Անկարայի և Բաքվի միջև բազմակողմ հարթակներում համագործակցություն ներկայացնող մի շարք այլ հարցեր։

Թուրքիայի արտաքին քաղաքական գերատեսչությունը հայտնում է, որ Չավուշօղլուն և Բայրամովը քննարկել են երկկողմ հարաբերությունները, ինչպես նաև անդրադարձել Թյուրքալեզու պետությունների կազմակերպության շրջանակում համագործակցության հարցերին։

Հեռախոսազրույցի վերաբերյալ այլ մանրամասներ չի հաղորդվում։

Ամենից շատ դիտված

15:30 Հակարիի կամրջի մոտ ադրբեջանցիներն ուզում են առաջանալ, հայ սահմանապահները չեն թողնում․ կրակոցներ չկան, միայն լեզվակռիվ է
22:17 «Սպայկա»-ն ֆինանսապես գահավիժել է
12:56 Ես իմ երջանկությունը գտել եմ` ի հեճուկս բոլոր չարախոսների և չկամեցողների. Ալեն Սիմոնյան
14:20 Ողբերգական դեպք՝ Երևանում․ «Ուիգմոր» ԲԿ տեղափոխված 8-ամյա տղան մահացել է
15:48 ՀՀ-ում, կապված ՌԴ-ում էժանացման հետ, ցորենի գինը իջել է, բայց հացի գները ոչ մի տեղ չեն իջել
11:34 Սարդարապատում 42-ամյա վարորդը վրաերթի է ենթարկել  87-ամյա հետիոտնի․ վերջինը հիվանդանոցում մահացել է
14:00 11 մլն դրամ. Տիգրան Ավինյանը մեր հաշվին օգնության ձեռք է մեկնել Հ1-ին
09:32 Ադրբեջանը Շուշիում ոչնչացրել է պատմական հայ-ռուսական գերեզմանոցն ու միջնադարյան խաչքարերը
18:00 ՍԱՏՄ ղեկավարը` խոշորագույն բեռնափոխադրող
09:00 101%-ով հետընթաց և անգրագիտություն. պարեկներն անջատում են փարոսիկները և անցնում հին մեթոդներին