copy image url
Ներքին 3 տարի առաջ - 19:19 11-01-2023

ՀՅԴ երեք գործիչների ձերբակալությունը կատարվել է օրենքի ակնհայտ խախտումներով. Ռուբեն Մելիքյան

«ՀՅԴ գործիչների ձերբակալությունները կատարվել են օրենքի ակնհայտ խախտումներով»։ Այս մասին ֆեյսբուքյան իր էջում գրել է իրավապաշտպան Ռուբեն Մելիքյանը։

«Միայն հրապարակային տեղեկությունների վերլուծության հիման վրա կարելի է եզրակացնել, որ ՀՅԴ երեք գործիչների ձերբակալությունը կատարվել է օրենքի ակնհայտ խախտումներով։

Ինչու՞: Ունենք հետևյալ փաստերը.

1) Անձինք ձերբակալվել են ԱՆՄԻՋԱԿԱՆՈՐԵՆ ծագած հիմնավոր կասկածի ռեժիմով (72 ժամ), այլ ոչ թե դատարան ներկայացնելու նպատակով (24 ժամ)։

2) Անձինք ձերբակալվել են ոչ թե իրավապահ համակարգին նոր հայտնի դարձած դեպքով, այլ ամիսներ շարունակ քննվող վարույթով։

3) Ձերբակալություններին նախորդել են այդ անձանց բնակարաններում դատարանի որոշմամբ կատարված խուզարկությունները։

Այս փաստերից ուղիղ բխում է, որ կասկածը ԱՆՄԻՋԱԿԱՆ ԾԱԳԱԾ լինել չի կարող, քանի որ առնվազն խուզարկությունների միջնորդությունների մեջ պետք է որ բերված լինեին ինչ-որ փաստեր, որոնք էլ պետք է որ ձևավորած լինեին ինչ-որ կասկած։ Էլ չեմ խոսում այն մասին, որ կասկածը, հնարավոր է, ձևավորված է եղել ամիսներ առաջ։

Հետևաբար, 72 ժամվա ռեժիմով ձերբակալությունը ակնհայտ ապօրինի է։ Ակնհայտ է նաև, որ այն նպատակ է հետապնդում ընդդիմադիր գործիչներին անազատության մեջ պահել հնարավորինս երկար ժամանակով»։

Ամենից շատ դիտված

22:56 Ինձ դատել են կեղծ ցուցմունքի հիման վրա. ես ծայրահեղ քայլերի կդիմեմ. նախկին դասախոս
16:46 Ռուսաստանը թույլատրել է բանակում ավազակների ու թմրավաճառների հավաքագրումը՝ ռազմական խոշոր կորուստների ֆոնին
22:26 Կարկուտից տուժած գյուղացիները դեռ սպասում են փոխհատուցման. վնասի չափը դեռ հայտնի չէ
21:47 Դրվագներ նորագույն սպառազինությամբ մարզումներից. ՊՆ
22:34 Ինքնասպանություն գործած Նարեկ Թորոսյանի դեպքով 2 զինծառայող է ձերբակալվել
23:17 Ռուբեն Ռուբինյանի կարգադրությամբ ԱԺ-ի պարգևատրման գումարը կբաշխվի պատգամավորների և աշխատակազմի միջև
22:19 Wildberries-ը սկսել է առաջին վճարումները պահեստի վրա հարձակումից հետո
23:05 Դեպի Նուռնուսի ամառանոցներ տանող հատվածում 3-4 օր է՝ խմելու ջուրը տոննաներով թափվում ու կորում է
23:10 Հրաձգության Հայաստանի հավաքականը թիմային պայքարում աշխարհի չեմպիոն է
22:49 Հովհաննես Թումանյանի տուն-թանգարանը 5 տարի է` չի աշխատում. մեղավորը նախագիծն է