copy image url
Ներքին 3 տարի առաջ - 16:38 11-01-2023

Փաշինյանը թիմակիցներին հրահանգել էր՝ Ամանորին չլքել երկիրը

Ինչպես հայտնի է, վերջին օրերին իշխանական ֆեյքերի կողմից սոցիալական ցանցերում տարածվում էր ՀՅԴ ԳՄ ներկայացուցիչ Իշխան Սաղաթելյանի լուսանկարը, ով Նոր տարին ընտանիքի հետ արտասահմանում է դիմավորել։ Մասնավորապես, տարածվել էր «Զվարթնոց» օդանավակայանի անվտանգության տեսախցիկներից արված լուսանկարը:

Այսպիսով՝ Փաշինյանը և նրա թիմը փորձում են ցույց տալ, թե «ժողովուրդ ջան, ընդդիմությունը թքած ունի ձեր վրա, Ամանորն էլ Դուբայում է նշում»։

Այն, որ ժողովուրդն առանձնակի փառավորված չէ ընդդիմությունից և մեծ ակնկալիքներ չունի՝ պարզից էլ պարզ է։ Բայց Փաշինյանին պետք է մտահոգեր ոչ թե ընդդիմության հանդեպ ժողովրդի վերաբերմունքը, այլ իշխանության, ով ևս չի վայելում հանրության վստահությունը։ Ավելին՝ իշխանությունն էլ նույնքան թքած ունի ժողովրդի հոգսերի վրա։

Ամանորի մասով մեզ հայտնի դարձավ, որ Փաշինյանը թիմակիցներին հրահանգել էր չլքել Հայաստանը, գտնվել երկրում, այդ է պատճառը, որ իշխանական էլիտան այս անգամ լուսանկարներ, սթորիներ չէր հրապարակում եվրոպաներից։

Բայց ՔՊ-ականները թքած ունեն ոչ միայն ժողովրդի վրա, այլև Փաշինյանի հրահանգի։ Տոնական օրերը ավարտվելուց հետո միջին և վերին էշելոնների բամաթիվ կուսակցականներ շտապել են ընտանյոք մեկնել հանգստի, ինչպես ասում են՝ «շեֆը Նոր տարվա համար էր ասել չլքել երկիրը, իսկ տոնական օրերից հետո կարելի է թողնել ամեն ինչ և թռնել՝ վայելելու կյանքը»։

Ամենից շատ դիտված

15:30 Հակարիի կամրջի մոտ ադրբեջանցիներն ուզում են առաջանալ, հայ սահմանապահները չեն թողնում․ կրակոցներ չկան, միայն լեզվակռիվ է
12:56 Ես իմ երջանկությունը գտել եմ` ի հեճուկս բոլոր չարախոսների և չկամեցողների. Ալեն Սիմոնյան
15:48 ՀՀ-ում, կապված ՌԴ-ում էժանացման հետ, ցորենի գինը իջել է, բայց հացի գները ոչ մի տեղ չեն իջել
14:20 Ողբերգական դեպք՝ Երևանում․ «Ուիգմոր» ԲԿ տեղափոխված 8-ամյա տղան մահացել է
18:00 ՍԱՏՄ ղեկավարը` խոշորագույն բեռնափոխադրող
14:00 11 մլն դրամ. Տիգրան Ավինյանը մեր հաշվին օգնության ձեռք է մեկնել Հ1-ին
11:34 Սարդարապատում 42-ամյա վարորդը վրաերթի է ենթարկել  87-ամյա հետիոտնի․ վերջինը հիվանդանոցում մահացել է
17:43 16-ամյա վարորդը «Mercedes»-ով բախվել է ապառաժ քարերին․ կան վիրավորներ
19:20 Հայ գործընկերներին հրավիրում ենք համագործակցելու. Օվերչուկ
17:10 Ռուսական ռազմաբազայից հետո. Փաշինյանն ունի՞ անվտանգության այլընտրանք. քաղաքագետ