Ուղիղ եթեր
Ներքին Տեսանյութ 3 տարի առաջ - 14:46 11-01-2023

Հիմա է որոշվում, թե երրորդ Հանրապետության սատկելուց հետո ինչ Հայաստան է ծնվելու․ Վահե Գասպարյան

Այն, ինչ հիմա տեղի է ունենում այս օրերին, կանցնեն ամիսներ, տարիներ, նոր մենք կգիտակցենք այս շաբաթներին տեղի ունեցող զարգացումների կարևորությունը։ Այս մասին այսօր Ազատության հրապարակում իր ելույթում ասաց ԱԺԲ խորհրդի անդամ Վահե Գասպարյանը։

«Հիմա է որոշվում, թե երրորդ Հանրապետության սատկելուց հետո ինչ Հայաստան է ծնվելու։ Բայց խնդիրն այստեղ այն է, թե ինչ Հայաստան է լինելու երրորդ հանրապետությունից հետո․ կծնվի 4-րդ հանրապետույթուն, թե՞ կվերածնվի առաջինը։ Նիկոլ Փաշինյանը խնդիր ունի ապահովել Ռուսաստանի՝ տարածաշրջանից ստիպված հեռանալու հետևանքով Հայաստանի սահուն փոխանցումը Թուրքիայի ազդեցության տակ։ Փաշինյանի երեկվա մամլո ասուլիսը հենց այդ մասին էր։ Եթե Արևմուտքը ի դեմս հայ ողովրդի այլընտրանքային շարժում չտեսնի, ստիպված կլինի համակերպվել Փաշինյանի քայլի հետ՝ համարելով դա հայ ժողովրդի ընտրություն»,- ասաց Վահե Գասպարյանը։

Ելույթի վերջում նա մեկ անգամ ևս ընդգծեց․ «Հաշված ամիսներ անց առաջին Հանրապետությունը վերածնվելու է և Ռուսաստանը ռադ է լինելու Հայաստանից ընդմիշտ, անվերադարձ»։

Մանրամասները՝ տեսանյութում․

Ամենից շատ դիտված

11:38 Ծաղկունքը շոկի մեջ է․ գայլերը 300-ից ավելի ոչխար ու գառ են հոշոտել
23:22 Ո՞վ է այդ թույնը հասցրել երեխային. 12-ամյա աշակերտը էքսկուրսիայից հետո հայտնվել է հիվանդանոցում
16:45 Վրաստան-Հայաստան անցակետում մեծ կուտակումներ են, գալիս են քվեարկելու
16:11 Պուտինը բաց թողեց իր համար այս ձախողված պատերազմից դուրս գալու հնարավորությունը. Սիբիհա
19:03 Զարուհի Փոստանջյանը հանցագործության մասին հաղորդում է ներկայացրել
16:59 Ահազանգ․ 33/50 տեղամասում 3-րդ համարի քվեաթերթիկների տրցակը բացակայում է, ասում են՝ չեն ստացել
10:25 Իրանը 7 բալիստիկ հրթիռ է արձակել Քուվեյթի և Բահրեյնի ուղղությամբ
13:04 Ձերբակալվել է «Ապրելու երկիր»-ի քաղաքական խորհրդի անդամ Արթուր Աստոյանը. Մանե Թանդիլյան
14:17 Ուկրաինան և Ռուսաստանը «185-ը 185-ի դիմաց» ձևաչափով գերիների փոխանակում են անցկացրել
15:03 Ստեփանավանում և հարակից գյուղերում ուժեղ կարկուտը մեծ վնասներ է հասցրել