Ուղիղ եթեր
copy image url
Արտաքին Ներքին 3 տարի առաջ - 13:55 11-01-2023

Շվեյցարիայի Կանտոնների խորհուրդը կոչ է արել հումանիտար օդային կամուրջ կազմակերպել Երևանի և Ստեփանակերտի միջև


«Շվեյցարիայի Համադաշնության Կանտոնների խորհրդի արտաքին քաղաքականության կոմիտեն, մտահոգված Ադրբեջանի և Հայաստանի միջև հարաբերություններում տիրող իրավիճակով, դատապարտել է միջազգային իրավունքի խախտումները, որոնք առաջացել են 2022 թվականի դեկտեմբերի 12-ից Լաչինի միջանցքի շրջափակման հետևանքով։

Կոմիտեն կոչ է անում Շվեյցարիայի Դաշնային խորհրդին (ազգային կառավարություն) քայլեր ձեռնարկել ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդում, որում այն նախագահում է 2023 թվականի սկզբից՝ հասնելու մի կողմից՝ շրջափակման վերացմանն ու ռազմական գործողությունների դադարեցմանը, իսկ մյուս կողմից՝ կազմակերպել հումանիտար օդային կամուրջ Երևանի և Ստեփանակերտի միջև»,- թվիթերի միկրոբլոգում գրել է Շվեյցարիայի Կանտոնների խորհրդի անդամ Կարլո Սոմարուգան:

Ամենից շատ դիտված