copy image url
Արտաքին 3 տարի առաջ - 14:42 10-01-2023

Ռուսաստանը կհստակեցնի Հայաստանի դիրքորոշումը՝ կապված ՀԱՊԿ զորավարժությունների անցկացումը մերժման հետ. Պեսկով

Ռուսաստանի Դաշնության նախագահի մամուլի խոսնակ Դմիտրի Պեսկովը հայտարարել է, որ Ռուսաստանը կհստակեցնի Հայաստանի դիրքորոշումը՝ կապված Երևանի կողմից այս տարի ՀԱՊԿ զորավարժությունների անցկացումը մերժելու հետ։

Ինչպես փոխանցում է ռուսական ՏԱՍՍ լրատվական գործակալությունը, Պեսկովն այս մասին ասել է՝ մեկնաբանելով Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանի այն հայտարարությունը, որ Հայաստանն այս պահին ՀԱՊԿ զորավարժությունների անցկացումը նպատակահարման չի համարում։

Պեսկովն ընդգծել է, որ Հայաստանը իրենց շատ մտերիմ դաշնակիցն է, և իրենք կշարունակեն երկխոսությունը՝ այդ թվում նաև շատ բարդ հարցերի շուրջ։

«Կարծում եմ, որ ՀԱՊԿ գործընկերները կապի մեջ կլինեն, կհստակեցնեն Հայաստանի դիրքորոշման մանրամասները։ Ամեն դեպքում, Հայաստանը մեր շատ մտերիմ դաշնակիցն է։ Մենք կշարունակենք երկխոսությունը, ներառյալ այն հարցերի շուրջ, որոնք այժմ շատ բարդ են»,- ասել է նա։

Հիշեցնենք, ինչպես ավելի վաղ տեղեկացրել է Oragir.News-ը, Նիկոլ Փաշինյանն իր այսօրվա մամուլի ասուլիսի ընթացքում հայտարարել էր, որ ՀԱՊԿ զորավարժությունները Հայաստանում անցկացնելը այս իրավիճակում նպատակահամար չեն համարում։

Ավելի վաղ Ռուսաստանի Դաշնության պաշտպանության նախարարությունը հայտնել էր, որ Ռուսաստանի ցամաքային ուժերը ներգրավվելու են ՀԱՊԿ խաղաղապահ զորամիավորումների «Անխորտակելի եղբայրություն-2023» զորավարժություններում, որոնք պետք է տեղի ունենային Հայաստանի տարածքում։





Ամենից շատ դիտված

21:35 Զինծառայող է մահացել. ՀՀ քննչական կոմիտե
13:55 Մհերս, կարոտս, 1 տարի առանց քեզ. Ռուզան Ավետիքյանի հրապարակումը
22:37 11 ժամ տևած հարցաքննությունից հետո Ծառուկյանին կրկին տարան մեկուսարան
09:05 Փոփոխություններ «Պալլադա Ծաղկաձոր»-ի սեփականատերերի կազմում. 50 մլն-անոց նախագծի նոր պատկերը
20:44 Այլևս չեմ կարողանա վերադառնալ ԱՄՆ. Վաչե Ամարյանը հայտարարել է Հայաստան վերջնական վերադառնալու մասին
22:21 Մեսսին ավարտեց կարիերան Արգենտինայի հավաքականում
23:55 Այս խոսքերը կհիշեմ ողջ կարիերայիս ընթացքում․ Յամալը բացահայտել է, թե ինչ է իրեն ասել Մեսսին եզրափակիչից հետո
10:41 Մերցը անհարմար դրության մեջ է հայտնվել Ալիևի հետ ասուլիսում՝ Բաքվում ռուս-գերմանական գաղտնի հանդիպման պատճառով
19:48 Լուսակունք գյուղում բնակելի տանը կից խոտածածկ տարածքում հրդեհ է բռնկվել
21:05 Բարի գալուստ, Իլհամ, Ռամիլ․ Հայաստանում ադրբեջանական անուններով ԱՁ-ներ են գրանցվել