Ներքին Տեսանյութ 3 տարի առաջ - 12:51 10-01-2023

Հայաստանում ՀԱՊԿ խաղաղապահ զորավարժություն անցկացնելն այս իրավիճակում նպատակահարմար չենք համարում. Փաշինյան

ՀԱՊԿ զորավարժությունները Հայաստանում անցկացնելը այս իրավիճակում նպատակահամար չենք համարում։ Այս մասին այսօր մամուլի ասուլիսի ժամանակ հայտարարեց ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը՝ անդրադառնալով Հայաստանում ՀԱՊԿ խաղաղապահ զորավարժությունների անցկացնելու որոշմանը։

«ՀՀ պաշտպանության նախարարը ՀԱՊԿ միավորված շտաբին գրավոր տեղեկացրել է, որ մենք Հայաստանի Հանրապետությունում նման զորավարժություններ անցկացնելը այս իրավիճակում նպատակահարմար չենք համարում։ Այդ զորավարժություններն այս տարի չեն կայանա»,- նշեց Փաշինյանը։

Վարչապետի խոսքով՝ Հայաստանի ձևավորման գործընթացում անկյունաքարային է եղել միտքը, որ ՌԴ-ն ՀՀ անվտանգության ոլորտի թիվ մեկ դաշնակիցն է ու անվտանգության երաշխավորը:

«Պիտի ասեմ, որ մենք նույնպես հարցը ընկալում ենք այդպես: 44-օրյա պատերազմից հետո մեր առաջնային մտահոգությունը Ռուսաստանի հետ եղել է այն, որ մտավախություններ ունենք, որ Ադրբեջանը ագրեսիվ գործողություններ կձեռնակի ՀՀ միջազգայնորեն ճանաչված տարածքի նկատմամբ, իմ կարծիքով՝ խոսակցությունը եղել է շատ կոնկրետ ու մենք ստացել ենք պաշտոնական հավաստիացումներ, որ ՀՀ սահմանները կարմիր գիծ են անվտանգության ոլորտի մեր դաշնակիցների համար», - ասաց նա:

Փաշինյանը նշեց, թե Երևանում կայացած ՀԱՊԿ գագաթաժողովի հիմնական խնդիրն այն է եղել, որ գործնական խնդիր կա՝ ի ցույց դնելու ու հասկանալու, թե որն է ՀԱՊԿ պատասխանատվության գոտին Հայաստանում:

Վարչապետի խոսքով՝ Ռուսաստանի Դաշնության չարձագանքման պայմաններում ստացվում է, որ ՌԴ ռազմական ներկայությունը ոչ միայն չի երաշխավորում ՀՀ անվտանգությունը, այլ, ընդհակառակը, սպառնալիքներ է ստեղծում ՀՀ անվտանգության համար:

«Մենք առայժմ արձանագրում ենք այս փաստերը, բայց հետևություն չենք անում», - նշեց նա:

Ամենից շատ դիտված

21:35 Զինծառայող է մահացել. ՀՀ քննչական կոմիտե
13:55 Մհերս, կարոտս, 1 տարի առանց քեզ. Ռուզան Ավետիքյանի հրապարակումը
22:37 11 ժամ տևած հարցաքննությունից հետո Ծառուկյանին կրկին տարան մեկուսարան
09:05 Փոփոխություններ «Պալլադա Ծաղկաձոր»-ի սեփականատերերի կազմում. 50 մլն-անոց նախագծի նոր պատկերը
20:44 Այլևս չեմ կարողանա վերադառնալ ԱՄՆ. Վաչե Ամարյանը հայտարարել է Հայաստան վերջնական վերադառնալու մասին
22:21 Մեսսին ավարտեց կարիերան Արգենտինայի հավաքականում
23:55 Այս խոսքերը կհիշեմ ողջ կարիերայիս ընթացքում․ Յամալը բացահայտել է, թե ինչ է իրեն ասել Մեսսին եզրափակիչից հետո
10:41 Մերցը անհարմար դրության մեջ է հայտնվել Ալիևի հետ ասուլիսում՝ Բաքվում ռուս-գերմանական գաղտնի հանդիպման պատճառով
19:48 Լուսակունք գյուղում բնակելի տանը կից խոտածածկ տարածքում հրդեհ է բռնկվել
21:05 Բարի գալուստ, Իլհամ, Ռամիլ․ Հայաստանում ադրբեջանական անուններով ԱՁ-ներ են գրանցվել