copy image url
Ներքին 3 տարի առաջ - 12:05 09-01-2023

Կոչ եմ անում ընդդիմադիր պատգամավորներին ներկայանալ աշխատանքի` այն աշխատանքի, որի համար վարձատրվում են․ Պապոյան

ԱԺ ֆինանսավարկային և բյուջետային հարցերի մշտական հանձնաժողովի նիստի ժամանակ հանձնաժողովի նախագահ Գևորգ Պապոյանը կոչ արեց ընդդիմադիր պատգամավորներին 2023-ին ներկա լինել ԱԺ հանձնաժողովների նիստերին։

«Ընդդիմադիր պատգամավորներին 2023-ի սկզբի հետ կապված կոչ կանեի գալ և աշխատել։ Իմ կարծիքով` ոչինչ չարժեն նրանց ելույթները, եթե նրանք հաշվեքննիչ պալատի եզրակացության քննարկման ժամանակ չպետք է գան։ Նրանք պետք է գան և իրենց սուր հարցերն ուղղեն կառավարությանը, որպեսզի հանրությունն էլ ամբողջապես տեղեկություն ունենա այս կամ այն միջոցների ծախսման վերաբերյալ։ Կարծում եմ՝ մենք բավական քաղաքական կամք է դրսևորում նման հարցերը քննարկելու համար։ Սա մեր նախաձեռնությունն է, նախկինում երբևէ նման բան չի եղել, որ իշխանությունը ինքը նախաձեռնի իր կառավարության գործունեության ուսումնասիրություն»,- ասաց Պապոյանը։

Նա ևս մեկ անգամ կոչ արեց ընդդիմադիր պատգամավորներին ներկայանալ աշխատանքի` այն աշխատանքի, որի համար նրանք վարձատրվում են։


Ամենից շատ դիտված

15:30 Հակարիի կամրջի մոտ ադրբեջանցիներն ուզում են առաջանալ, հայ սահմանապահները չեն թողնում․ կրակոցներ չկան, միայն լեզվակռիվ է
12:56 Ես իմ երջանկությունը գտել եմ` ի հեճուկս բոլոր չարախոսների և չկամեցողների. Ալեն Սիմոնյան
15:48 ՀՀ-ում, կապված ՌԴ-ում էժանացման հետ, ցորենի գինը իջել է, բայց հացի գները ոչ մի տեղ չեն իջել
14:20 Ողբերգական դեպք՝ Երևանում․ «Ուիգմոր» ԲԿ տեղափոխված 8-ամյա տղան մահացել է
18:00 ՍԱՏՄ ղեկավարը` խոշորագույն բեռնափոխադրող
14:00 11 մլն դրամ. Տիգրան Ավինյանը մեր հաշվին օգնության ձեռք է մեկնել Հ1-ին
11:34 Սարդարապատում 42-ամյա վարորդը վրաերթի է ենթարկել  87-ամյա հետիոտնի․ վերջինը հիվանդանոցում մահացել է
17:43 16-ամյա վարորդը «Mercedes»-ով բախվել է ապառաժ քարերին․ կան վիրավորներ
19:20 Հայ գործընկերներին հրավիրում ենք համագործակցելու. Օվերչուկ
17:10 Ռուսական ռազմաբազայից հետո. Փաշինյանն ունի՞ անվտանգության այլընտրանք. քաղաքագետ