Ուղիղ եթեր
Ներքին Տեսանյութ 3 տարի առաջ - 11:37 09-01-2023

Էսի էդ հարցը չի, ոչ մի ձև դեմը չենք կարում առնենք. Կորեայի ձորում ապօրինի տուն են փորձում կառուցել

Այսօր՝ հունվարի 9-ին, Երևանի քաղաքապետարանի գործակարգավարական հերթական նիստին քաղաքապետ Հրաչյա Սրագսյանն ասաց, որ Կորեայի ձորում կրկին շինաղբ են թափել։ Նա հետաքրքրվեց՝ արդյոք Արաբկիր վարչական շրջանի ղեկավարը տեղյա՞կ է միջադեպից։

Արաբկիր վարչական շրջանի ղեկավար Արամ Ազատյանը նշեց, որ տեղյակ է դեպքից. «Կազմակերպություն չի, ուղղակի քաղաքացի է, որն արդեն երրորդ անգամ է նույն գործողությունն անում: Ինքն էնտեղ ապօրինի շինություն է անում: Հենց նույն օրը, նույն վայրկյանին քանդվել է: Երևի մոտ մեկ ամիս առաջ նորից նույն գործողությունն արել է ու նորից քանդվել է»:

Քաղաքապետն առաջարկեց անլար տեսախցիկ տեղադրել՝ վերահսկելու տարածքը, սակայն Ազատյանն ասաց, որ խնդիրն այդ հարցը չէ։

«Էսի էդ հարցը չի, ուրիշ հարց ա սա: Ուղղակի համայնքի հողի վրա տուն է սարքում: Երկու անգամ իր տունը քանդվել է, որից մեկը եղել է մի քանի օր առաջ: Երեք եղբայր են, որոնցից մեկը հոգեկան խնդիրների մեջ է, ոչ մի ձևի դեմը չենք կարում առնենք: Պետք է սարքի՝ քանդենք»,- ասաց Ազատյանը՝ հավելելով, որ համագործակցում են ոստիկանների հետ:

Ամենից շատ դիտված

11:38 Ծաղկունքը շոկի մեջ է․ գայլերը 300-ից ավելի ոչխար ու գառ են հոշոտել
16:45 Վրաստան-Հայաստան անցակետում մեծ կուտակումներ են, գալիս են քվեարկելու
16:11 Պուտինը բաց թողեց իր համար այս ձախողված պատերազմից դուրս գալու հնարավորությունը. Սիբիհա
19:03 Զարուհի Փոստանջյանը հանցագործության մասին հաղորդում է ներկայացրել
16:59 Ահազանգ․ 33/50 տեղամասում 3-րդ համարի քվեաթերթիկների տրցակը բացակայում է, ասում են՝ չեն ստացել
10:25 Իրանը 7 բալիստիկ հրթիռ է արձակել Քուվեյթի և Բահրեյնի ուղղությամբ
13:04 Ձերբակալվել է «Ապրելու երկիր»-ի քաղաքական խորհրդի անդամ Արթուր Աստոյանը. Մանե Թանդիլյան
14:17 Ուկրաինան և Ռուսաստանը «185-ը 185-ի դիմաց» ձևաչափով գերիների փոխանակում են անցկացրել
09:00 «Թավշյա» տեղահանություն և միլիարդների պետական շնորհ․ ինչպե՞ս է հարստանում «Ռենշինը» հարկատուների հաշվին
15:03 Ստեփանավանում և հարակից գյուղերում ուժեղ կարկուտը մեծ վնասներ է հասցրել