copy image url
Ներքին 3 տարի առաջ - 10:02 07-01-2023

Ադրբեջանի համար չկա առանձին Արցախի ու ՀՀ-ի խնդիր, կա հայկական հարցն ընդմիշտ օրակարգից հանելու նպատակ. Տիգրան Աբրահամյան

ԱԺ «Պատիվ ունեմ» խմբակցության խմբակցության պատգամավոր Տիգրան Աբրահամյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է․ «Ադրբեջանի ռազմական ղեկավարությունը տարին փակեց զինված ուժերի տարբեր օբյեկտներ այցերով և տարին սկսել է զորամասերում մարտական պատրաստության և սպառազինության վիճակ ստուգելով։

Ադրբեջանն այս փուլում ընտրել է Արցախին ճնշելու ամենաանմարդկային ճանապարհը, ինչը սակայն չի բացառում խնդիրների լուծման ռազմական տարբերակը։

Առավել հավանական տեղային գործողություններն են, որոնք իրադարձություններից կախված կարող են վերաճել մասշտաբայինի։

Եթե իրադարձությունների կիզակետում այս պահին Արցախն է, ապա դա դեռ չի նշանակում, որ ուժային լուծումները հենց Արցախում են հավանական։

Որպես ճնշումը մեծացնելու և սեփական օրակարգը սպառելու միջոց Ադրբեջանը կարող է շանտաժի ուղղությունը թեքել դեպի Հայաստան, որտեղ վերջին 2 տարիների նվաճողական գործողություններից հետո հաջողությունները զարգացնելու պլացդարմ է ձևավորել։

Ադրբեջանի համար չկա առանձին Արցախի ու Հայաստանի խնդիր, կա հայկական հարցն ընդմիշտ օրակարգից հանելու նպատակ»։

Ամենից շատ դիտված

15:30 Հակարիի կամրջի մոտ ադրբեջանցիներն ուզում են առաջանալ, հայ սահմանապահները չեն թողնում․ կրակոցներ չկան, միայն լեզվակռիվ է
12:56 Ես իմ երջանկությունը գտել եմ` ի հեճուկս բոլոր չարախոսների և չկամեցողների. Ալեն Սիմոնյան
15:48 ՀՀ-ում, կապված ՌԴ-ում էժանացման հետ, ցորենի գինը իջել է, բայց հացի գները ոչ մի տեղ չեն իջել
14:20 Ողբերգական դեպք՝ Երևանում․ «Ուիգմոր» ԲԿ տեղափոխված 8-ամյա տղան մահացել է
18:00 ՍԱՏՄ ղեկավարը` խոշորագույն բեռնափոխադրող
14:00 11 մլն դրամ. Տիգրան Ավինյանը մեր հաշվին օգնության ձեռք է մեկնել Հ1-ին
11:34 Սարդարապատում 42-ամյա վարորդը վրաերթի է ենթարկել  87-ամյա հետիոտնի․ վերջինը հիվանդանոցում մահացել է
17:43 16-ամյա վարորդը «Mercedes»-ով բախվել է ապառաժ քարերին․ կան վիրավորներ
19:20 Հայ գործընկերներին հրավիրում ենք համագործակցելու. Օվերչուկ
17:10 Ռուսական ռազմաբազայից հետո. Փաշինյանն ունի՞ անվտանգության այլընտրանք. քաղաքագետ