Ուղիղ եթեր
copy image url
Ներքին 3 տարի առաջ - 13:21 05-01-2023

Ներքին գործերի նախարարն ու փոխնախարարները կնշանակվեն հաջորդ շաբաթ. Փաշինյան

Կառավարության որոշմամբ ձևավորվելիք Ներքին գործերի նախարարության ենթակայությանը կհանձնվեն Ոստիկանությունը, Փրկարար ծառայությունը և Միգրացիայի և քաղաքացիության ծառայությունը՝ ըստ այդմ ուժը կորցրած ճանաչելով Արտակարգ իրավիճակների նախարարությանը վերաբերող ենթակետը և Միգրացիոն ծառայությանը վերաբերող պարբերությունը: Այս մասին այսօր կառավարության նիստում հայտարարեց արդարադատության նախարար Գրիգոր Մինասյանը:

Վարչապետ Նիկոլ Փաշինյանն իր հերթին ասաց, թե Ներքին գործերի նախարարությունը ստեղծված է, հիմա դե յուրե դրա ձեւավորման փուլում են:

«Հաջորդ շաբաթ արդեն նախարար ու փոխնախարարներ կնշանակենք: Մինչ այդ, մենք այս որոշումը կայացնում ենք մեծ պատկերով նախարարության կառուցվածքը հաստատելու համար», - նշեց վարչապետը՝ հավելելով, որ ՀՀ ներքին գործերի նախարարության ենթակայությանը են հանձնվում ոստիկանությունը Փրկարար ծառայությունը և Միգրացիայի ու քաղաքացիության ծառայությունը։

«Այս երեք հիմնական բլոկների վրա հիմնված կլինի ՆԳՆ–ն։ Սա շատ կարևոր և, ըստ էության, մասշտաբային փոփոխություն է մի քանի ուղղություններով»,- ընդգծեց վարչապետը:

Նա նշեց, թե դեռ չորս ամիս ԱԻ նախարարությունը կշարունակի գոյություն ունենալ՝ նաև այս ընթացքը անցնցում ապահովելու համար:

«Ոստիկանության պետն ու Փրկարար ծառայության պետը կլինեն Ներքին գործերի նախարարի տեղակալներ, ՆԳ նախարարը նաև կունենա երկու տեղակալ՝ քաղաքացիական տեղակալ, որոնցից մեկը կզբաղվի Ոստիկանության ու ներքին գործերի համակարգի ռազմավարությունների մշակմամբ, մյուս փոխնախարարը՝ քաղաքացիական մի հատվածի գուծունեության համակարգմամբ», - ասաց Փաշինյանը:

Վարչապետը նշեց, թե խնդիր է առաջադրել, որ օր առաջ մեկնարկի ոստիկանության ու փրկարար ծառայողների կամավոր ատեստավորման գործընթացը. աշխատավարձերը կկրկնապատկվեն:

Հիշեցնենք, որ ԱԺ–ն 2022-ի վերջին ընդունել է ՆԳՆ ստեղծելու օրենքի նախագիծը։ Նոր օրենքով նախատեսվում է, որ ոստիկանապետը կլինի ներքին գործերի նախարարի տեղակալը, միևնույն ժամանակ անվտանգության խորհրդի անդամ, իսկ ոստիկանության զորքերը կդառանան ոստիկանական գվարդիա՝ ավելի ընդլայնված գործառույթներով։

Ամենից շատ դիտված

23:22 Ո՞վ է այդ թույնը հասցրել երեխային. 12-ամյա աշակերտը էքսկուրսիայից հետո հայտնվել է հիվանդանոցում
11:38 Ծաղկունքը շոկի մեջ է․ գայլերը 300-ից ավելի ոչխար ու գառ են հոշոտել
16:45 Վրաստան-Հայաստան անցակետում մեծ կուտակումներ են, գալիս են քվեարկելու
16:11 Պուտինը բաց թողեց իր համար այս ձախողված պատերազմից դուրս գալու հնարավորությունը. Սիբիհա
19:03 Զարուհի Փոստանջյանը հանցագործության մասին հաղորդում է ներկայացրել
16:59 Ահազանգ․ 33/50 տեղամասում 3-րդ համարի քվեաթերթիկների տրցակը բացակայում է, ասում են՝ չեն ստացել
10:25 Իրանը 7 բալիստիկ հրթիռ է արձակել Քուվեյթի և Բահրեյնի ուղղությամբ
13:04 Ձերբակալվել է «Ապրելու երկիր»-ի քաղաքական խորհրդի անդամ Արթուր Աստոյանը. Մանե Թանդիլյան
14:17 Ուկրաինան և Ռուսաստանը «185-ը 185-ի դիմաց» ձևաչափով գերիների փոխանակում են անցկացրել
15:03 Ստեփանավանում և հարակից գյուղերում ուժեղ կարկուտը մեծ վնասներ է հասցրել