copy image url
Ներքին 3 տարի առաջ - 13:00 05-01-2023

44-օրյա պատերազմի վերաբերյալ հարուցված քրեական գործերով հարցաքննվել է շուրջ 17 հազար մարդ. ՔԿ նախագահ

ՀՀ քննչական կոմիտեի նախագահ Արգիշտի Քյարամյանը Հանրային հեռուստաընկերությանը տված հարցազրույցում անդրադարձել է 44-օրյա պատերազմի վերաբերյալ հարուցված քրեական վարույթները ձգձգման մասին քննադատություններին:

«Վարույթների ձգձգման մասին խոսելիս՝ նախ պետք է անդրադառնանք երկու գործոնի՝ վարույթների ծավալին և վարույթների քննության որակին: Եթե մենք ծավալային առումով ենք քննարկում պատերազմի վերաբերյալ քննվող քրեական գործերը, ապա ես պետք է նշեմ, որ շատ դետալային քննություն է իրականացվում, և մենք քննության շատ լայն շրջանակ ենք վերցրել, որպեսզի կարողանանք ամբողջությամբ բացահայտել հանրությանը և քննությանը հետաքրքրող բոլոր հարցերը: Որպեսզի ավելի պատկերավոր լինի, պետք է նշեմ, որ մենք ընդհուպ դիվիզիայի մակարդակից մինչև վաշտի մակարդակ քննություն ենք անում, կորպուսի մակարդակից մինչև երբեմն դասակի մակարդակ քննություն ենք իրականացնում: Քննության այս բազմաշերտությունը պայմանավորված է նրանով, որ մեր նպատակն ամբողջությամբ պարզաբանելն ու բացահայտելն է պատերազմում մեր պարտության պատճառները և այն անձանց, որոնք նպաստել են այդ պարտության վրա հասնելուն»,- ասել է Արգիշտի Քյարամյանը:

Նրա խոսքով՝ 44-օրյա պատերազմի վերաբերյալ հարուցված քրեական գործերով հարցաքննվել է շուրջ 17 հազար մարդ:

«Մենք պատերազմի վերաբերյալ քրեական գործերը բաժանել ենք երկու մասի՝ սպաների վերաբերյալ քրեական գործեր և շարքային անձնակազմի վերաբերյալ քննվող քրեական գործեր: Առանձին քրեական գործով է քննվում Շուշիի անկման դրվագը: Առանձնացված վարույթով է քննվում նաև բոլորին հայտնի հոկտեմբերի 7-8-ի օպերացիայի վերաբերյալ գործը: Մենք ունենք քրեական գործ, որը վերաբերվում է նախապատերազմական իրադրությանը, որը շատ կարևոր քրեական գործ է: Ունենք քրեական գործ պատերազմի ընթացքում և պատերազմից առաջ զորահավաքի կազմակերպման հարցերին վերաբերվող: Այս բոլոր քրեական գործերը իրենց մեջ ներառում են հարյուրավոր, երբեմն նույնիսկ հազարավոր դրվագներ»,- նշել է Քյարամյանը:

Ըստ նրա՝ կան շուրջ 7 տասնյակից ավել սպաներ, որոնք քրեական գործերով ներգրավված են որպես մեղադրյալներ:

Ամենից շատ դիտված

15:30 Հակարիի կամրջի մոտ ադրբեջանցիներն ուզում են առաջանալ, հայ սահմանապահները չեն թողնում․ կրակոցներ չկան, միայն լեզվակռիվ է
12:56 Ես իմ երջանկությունը գտել եմ` ի հեճուկս բոլոր չարախոսների և չկամեցողների. Ալեն Սիմոնյան
15:48 ՀՀ-ում, կապված ՌԴ-ում էժանացման հետ, ցորենի գինը իջել է, բայց հացի գները ոչ մի տեղ չեն իջել
14:20 Ողբերգական դեպք՝ Երևանում․ «Ուիգմոր» ԲԿ տեղափոխված 8-ամյա տղան մահացել է
18:00 ՍԱՏՄ ղեկավարը` խոշորագույն բեռնափոխադրող
14:00 11 մլն դրամ. Տիգրան Ավինյանը մեր հաշվին օգնության ձեռք է մեկնել Հ1-ին
11:34 Սարդարապատում 42-ամյա վարորդը վրաերթի է ենթարկել  87-ամյա հետիոտնի․ վերջինը հիվանդանոցում մահացել է
17:43 16-ամյա վարորդը «Mercedes»-ով բախվել է ապառաժ քարերին․ կան վիրավորներ
19:20 Հայ գործընկերներին հրավիրում ենք համագործակցելու. Օվերչուկ
17:10 Ռուսական ռազմաբազայից հետո. Փաշինյանն ունի՞ անվտանգության այլընտրանք. քաղաքագետ