copy image url
Ներքին 3 տարի առաջ - 13:02 04-01-2023

Ախուրյանում համագյուղացու մեքենան փախցնելուց հետո վթարի էր ենթարկվել

Հունվարի 3-ին, ժամը 04.00-ին, Շիրակի մարզի Ախուրյան գյուղի մի բնակիչ ոստիկանություն հաղորդում էր տվել, որ հունվարի 2-ի ժամը 23.30-ից հունվարի 3-ի ժամը 01.00-ն ընկած ժամանակահատվածում, օգտվելով դռները՝ բաց, իսկ բանալին մեքենայի մեջ լինելու հանգամանքից, տան մոտից առեւանգել են իր «Օպել» մակնիշի մեքենան: Այս մասին հաղորդում է Ոստիկանությունը։

Մինչ պարզվում էին կատարվածի հանգամանքները, Շիրակի մարզի պարեկային ծառայության 2-րդ վաշտի 3-րդ դասակի ոստիկանները գիշերային ծառայության ժամանակ՝ ժամը 02.30-ի սահմաններում, Երեւան-Գյումրի-Բավրա ճանապարհի 95-րդ կմ-ին նկատում են մի տղամարդու: Մոտենալով՝ տեսնում են, որ բազմաթիվ մարմնական վնասվածքներ ունի: Պարզվում է՝ Ախուրյան գյուղի բնակիչ է, 36 տարեկան: Նա պարեկներին հայտնում է, որ մարմնական վնասվածքները ստացել է Երեւան-Գյումրի-Բավրա ճանապարհի նշված հատվածում «Օպել» մակնիշի մեքենայով ինքնավթարի ենթարկվելու հետեւանքով: Պարզվում է՝ «Օպելը» փախցրել էր համագյուղացու տան մոտից:

36-ամյա ախուրյանցին ձերբակալվել եւ տեղափոխվել է ոստիկանության Անիի բաժին, որտեղից էլ տեղափոխվել է «Գյումրի» բժշկական կենտրոն:
Կազմված փաստաթղթերն ուղարկվել են ոստիկանության Ախուրյանի բաժին:

Ամենից շատ դիտված

21:35 Զինծառայող է մահացել. ՀՀ քննչական կոմիտե
13:55 Մհերս, կարոտս, 1 տարի առանց քեզ. Ռուզան Ավետիքյանի հրապարակումը
22:37 11 ժամ տևած հարցաքննությունից հետո Ծառուկյանին կրկին տարան մեկուսարան
09:05 Փոփոխություններ «Պալլադա Ծաղկաձոր»-ի սեփականատերերի կազմում. 50 մլն-անոց նախագծի նոր պատկերը
22:21 Մեսսին ավարտեց կարիերան Արգենտինայի հավաքականում
10:41 Մերցը անհարմար դրության մեջ է հայտնվել Ալիևի հետ ասուլիսում՝ Բաքվում ռուս-գերմանական գաղտնի հանդիպման պատճառով
23:55 Այս խոսքերը կհիշեմ ողջ կարիերայիս ընթացքում․ Յամալը բացահայտել է, թե ինչ է իրեն ասել Մեսսին եզրափակիչից հետո
21:05 Բարի գալուստ, Իլհամ, Ռամիլ․ Հայաստանում ադրբեջանական անուններով ԱՁ-ներ են գրանցվել
09:31 Ռուսաստանի Ազգային գվարդիան նախապատրաստվում է զորահավաքին և ռազմական դրությանը
09:21 Ռուսաստանում Wildberries-ի ևս երկու պահեստներ են ենթարկվել հարձակման. կան վիրավորներ