Ներքին Տեսանյութ 3 տարի առաջ - 12:06 04-01-2023

ԱՄՆ-ում Արցախը Հայաստանին կապող ճանապարը բացելու պահանջով շրջափակել են Լոս Անջելեսի քաղաքապետի տունը

ԱՄՆ 28-րդ նախագահ Վուդրո Վիլսոնի ժառանգներից Դոնալդ Վիլսոն Բուշի հիմնած ասոցիացիայի՝ Armenian National Association-ի նախաձեռնությամբ տեղի է ունեցել ակցիա, որի մասնակիցները շրջապատել են Լոս Անջելեսի քաղաքապետ Կարեն Բասի տունը։

Դոնալդ Վիլսոն Բուշը ֆեյսբուքյան իր էջում հորդորել է բոլորին միանալ իրենց՝ գրելով․

«Այսօր Արցախի քրիստոնյա ժողովրդի համար աղոթելու օրն է.
Այսօր ամենուր աշխարհասփյուռ հայերի կողքին հետ կանգնելու օրն է։
Ժամանակն է աղմուկ հանելու»։

ԱՄՆ-ում բնակվող բազմաթիվ հայեր միացել են ակցիայի մասնակիցներին՝ պահանջելով բացել Բերձորի միջացքը և նշելով, «Մենք այստեղ ենք հանուն Արցախի»։

Ակցիայի մասնակիցները ընտրել են Կարեն Բասիի տունը, քանի որ վստահ են, որ վերջինս անմիջական կապի մեջ է ԱՄՆ-ի նախագահի հետ։ Նրանք ակնկալում են, որ Լոս Անջելեսի քաղաքապետը կմիջնորդի, որպեսզի ԱՄՆ նախագահ Ջո Բայդենը հանդես գա հայտարարությամբ կամ պահանջով՝ բացելու Բերձորի միջանցքը։

Ադրբեջանը դեկտեմբերի 12-ից փակ է պահում Արցախն արտաքին աշխարհի հետ կապող միակ ճանապարհը՝ Լաչինի միջանցքը՝ բերելով կեղծ բնապահպանական պատճառաբանություններ: Ադրբեջանի բերած բնապահպանական պատճառաբանությունների սին լինելու մասին է վկայում այն հանգամանքը, որ, թեև Արցախի իշխանությունները հայտարարեցին «Բեյզ Մեթըլս» ընկերության կողմից շահագործվող հանքավայրերի գործունեությունը դադարեցնելու և ընկերության գործունեությունն ուսումնասիրելու համար միջազգային էկոլոգիական փորձաքննություն հրավիրելու մասին, սակայն ճանապարհը շարունակում է փակ մնալ:

Ամենից շատ դիտված

09:48 Ծնվել է Մարմարիկ գետում մահացած հայտնաբերված 2-ամյա Տիգրանի եղբայրը
12:36 Առևտրային պատերազմ Հյուսիսային Ամերիկայում. Թրամփը 50% մաքսատուրք է սահմանել կանադական ապրանքների վրա
10:32 ԱՄՆ-ի նոր հարվածներից հետո Իրանը հարձակվել է Քուվեյթում և այլ երկրներում գտնվող ամերիկյան թիրախների վրա
15:00 Բարը դպրոցին չի խանգարում. Ալեն Սիմոնյանի նախկին կնոջ բիզնեսը՝ Աբովյանի անվան դպրոցի տարածքում
15:40 Ռոմելա Սարգսյանից բաժանվելուց հետո դերասան Գևորգ Գրիգորյանն այլևս չի թաքցնում իր նոր ընտրյալին
21:35 Զինծառայող է մահացել. ՀՀ քննչական կոմիտե
12:20 Ադրբեջանը ստիպեց Իսրայելին չճանաչել Հայոց ցեղասպանությունը
18:43 Դիվանագիտական լարվածություն. Հնդկաստանը պահանջում է Ռուսաստանից պատասխանատվություն կրել
19:00 Թալանչի՞, թե՞ բարերար. «Իտեքս»-ի միլիոնները՝ «Իմ քայլը» հիմնադրամին
10:59 Զանգվածային բողոքներ. Wildberries-ի վաճառողները չեն կարողանում դուրս բերել իրենց ապրանքները պահեստներից