copy image url
Ներքին 2 տարի առաջ - 22:45 15-11-2023

Արման Թաթոյանը հանդիպել է ԱՄՆ Լոս Անջելեսի քաղաքային խորհրդի հետ

ՀՀ նախկին ՄԻՊ Արման Թաթոյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է, որ երեկ Կապան համայնքի ղեկավար Գևորգ Փարսյանի և Գորիսի համայնքի ղեկավար Առուշ Առուշանյանի հետ հանդիպել է ԱՄՆ Լոս Անջելեսի քաղաքային խորհրդի հետ` նախագահ Փոլ Քրեքորյան գլխավորությամբ:

«Հանդիպման ընթացքում քարտեզային հավաստի ապացույցներով ներկայցրել եմ Արցախի նկատմամբ 2023թ. սեպտմբերի 19-20-ի ադրբեջանական զինված հարձակումների, արցախահայերի բռնի տեղահանումների ուղղությունները: Ներկայացրել եմ նաև ադրբեջանական ռազմավարությունը, որով մեկուսացրել են Արցախի բնակավայրերն իրարից և զինված հարձակումների ներքո մարդկանց ստիպել լքել Արցախի իրենց պատմական բնակավայրերը:

Հիմնավորվել է, որ ադրբեջանական այս ցեղասպան քաղաքականությունն անպատժելիության հետևանք է:

Քննարկման ընթացքում Սյունիքի Կապան և Գորիսի համայնքների ղեկավարները ներկայցրել են իրենց համայնքներում ստեղծված իրավիճակը և խնդիրները, ադրբեջանական հանցանքները և բնակիչների համար առաջացրած շարունակական խնդիրներն ու իրավունքների կոպիտ խախտումները: Ձեռք են բերվել հետագա կապերի ամրապնդման պայմանավորվածություններ:

Հանդիպման ընթացքում համաձայնություն է ձեռք բերվել համատեղ համագործակցության և ծրագրեր իրականացնելու շուրջ:

Աշխատանքային այցը կազմակերպված է Ամերիկայի Հայ դատի հանձնախմբի արևմտյան տարածաշրանի (ANCA Western Region) աջակցությամբ և ընթանում է ամերիկահայ փաստաբան Կարօ Ղազարեանի ղեկավարությամբ»:

Ամենից շատ դիտված

09:48 Ծնվել է Մարմարիկ գետում մահացած հայտնաբերված 2-ամյա Տիգրանի եղբայրը
12:36 Առևտրային պատերազմ Հյուսիսային Ամերիկայում. Թրամփը 50% մաքսատուրք է սահմանել կանադական ապրանքների վրա
10:32 ԱՄՆ-ի նոր հարվածներից հետո Իրանը հարձակվել է Քուվեյթում և այլ երկրներում գտնվող ամերիկյան թիրախների վրա
15:00 Բարը դպրոցին չի խանգարում. Ալեն Սիմոնյանի նախկին կնոջ բիզնեսը՝ Աբովյանի անվան դպրոցի տարածքում
15:40 Ռոմելա Սարգսյանից բաժանվելուց հետո դերասան Գևորգ Գրիգորյանն այլևս չի թաքցնում իր նոր ընտրյալին
21:35 Զինծառայող է մահացել. ՀՀ քննչական կոմիտե
12:20 Ադրբեջանը ստիպեց Իսրայելին չճանաչել Հայոց ցեղասպանությունը
18:43 Դիվանագիտական լարվածություն. Հնդկաստանը պահանջում է Ռուսաստանից պատասխանատվություն կրել
19:00 Թալանչի՞, թե՞ բարերար. «Իտեքս»-ի միլիոնները՝ «Իմ քայլը» հիմնադրամին
10:59 Զանգվածային բողոքներ. Wildberries-ի վաճառողները չեն կարողանում դուրս բերել իրենց ապրանքները պահեստներից

Ձեզ գուցե հետաքրքրի