copy image url
Ներքին 3 տարի առաջ - 13:45 03-01-2023

Տոնական օրերին արձանագրվել է ճանապարհատրանսպորտային 41 պատահար

Ոստիկանության օպերատիվ հաղորդագրությունների ամփոփագրերի համաձայն՝ նախորդ 3 օրերի ընթացքում արձանագրվել է ճանապարհատրանսպորտային 41 պատահար։ Այս մասին տեղեկացնում է ոստիկանության լրատվական ծառայությունը։

Հաղորդվում է, որ պատահարների հետևանքով 5 մարդ զոհվել է, 50-ը՝ ստացել տարբեր աստիճանի մարմնական վնասվածքներ:

Հունվարի 1-ից 3-ը Հայաստանի Հանրապետության ոստիկանության ստորաբաժանումները բացահայտել են հանցագործության 65 դեպք։

Մասնավորապես բացահայտվել է մարմնական վնասվածք պատճառելու՝ 25, ընտանեկան բռնության՝ 11, թմրամիջոցի հայտնաբերման՝ 6, խարդախության՝ 4, հոգեկան ներգործության և անձնական ունեցվածքի գողության՝ 3-ական, զենք-զինամթերքի առգրավման, կաշառակերության և ֆիզիկական ներգործության՝ 2-ական, հոգեբուժարանից փախուստի, ավտոմեքենա փախցնելու, գույքը դիտավորությամբ ոչնչացնելու, պաշտոնեական լիազորությունների չարաշահման, անձի առևանգման, խուլիգանության և փաստաթուղթ կեղծելու՝ 1-ական դեպք։ Հայտնաբերվել է 2 հետախուզվող։

Ամենից շատ դիտված

12:36 Առևտրային պատերազմ Հյուսիսային Ամերիկայում. Թրամփը 50% մաքսատուրք է սահմանել կանադական ապրանքների վրա
15:40 Ռոմելա Սարգսյանից բաժանվելուց հետո դերասան Գևորգ Գրիգորյանն այլևս չի թաքցնում իր նոր ընտրյալին
15:00 Բարը դպրոցին չի խանգարում. Ալեն Սիմոնյանի նախկին կնոջ բիզնեսը՝ Աբովյանի անվան դպրոցի տարածքում
21:35 Զինծառայող է մահացել. ՀՀ քննչական կոմիտե
18:43 Դիվանագիտական լարվածություն. Հնդկաստանը պահանջում է Ռուսաստանից պատասխանատվություն կրել
19:00 Թալանչի՞, թե՞ բարերար. «Իտեքս»-ի միլիոնները՝ «Իմ քայլը» հիմնադրամին
22:37 11 ժամ տևած հարցաքննությունից հետո Ծառուկյանին կրկին տարան մեկուսարան
15:59 Երևանում աղբատար KamAZ-ը փլուզել է քարե պարիսպն ու հայտնվել գերեզմանոցում
13:27 Սարիկ Մինասյանը ՀԷՑ-ի տնօրենի պաշտոնից ազատման և ավագանու անդամի լիազորությունները դադարեցնելու դիմում է ներկայացրել
20:44 Այլևս չեմ կարողանա վերադառնալ ԱՄՆ. Վաչե Ամարյանը հայտարարել է Հայաստան վերջնական վերադառնալու մասին