Ուղիղ եթեր
copy image url
Արտաքին 3 տարի առաջ - 12:10 03-01-2023

Ալիևը հայտնել է, որ Ադրբեջանի իրականացրած սադրանքները ապացուցել են երկրի զինված ուժերի բարձր մարտունակությունը

Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը հայտարարել է, որ 2022 թվականի ընթացքում Ադրբեջանի զինված ուժերի կողմից Հայաստանի և Արցախի սահմանների նկատմամբ իրականացված սադրանքներն ապացուցել են ադրբեջանական ուժերի մարտունակության բարձր մակարդակը։ Այս մասին տեղեկացնում է ադրբեջանական APA լրատվական գործակալությունը։

Ադրբեջանի ժողովրդին ուղղված իր ուղերձում Ալիևը հայտնել է, որ «Փառուխ», «Հատուցում» գործողությունները, ինչպես նաև սեպտեմբերին հայ-ադրբեջանական սահմանին տեղի ունեցած բախումները նշանավորվել են Ադրբեջանի հերթական «փայլուն հաղթանակով»։

«Այս տարի իրականացվեցին մի քանի մարտական գործողություններ, որոնք ևս մեկ անգամ հաստատեցին մեր բանակի մարտունակության բարձր մակարդակը։ «Փառուխ», «Հատուցում» գործողությունները, ինչպես նաև այս տարվա սեպտեմբերին Հայաստանի հետ սահմանի երկայնքով տեղի ունեցած ռազմական բախումները նշանավորվեցին մեր հերթական փայլուն հաղթանակով»,- ասել է նա։

Ալիևը հավելել է, որ սահմանային բախումների արդյունքում Ադրբեջանը ռազմավարական շահավետ մի շարք բարձունքներում կարողացավ ավելի ամրապնդել իր դիրքերը:

Հիշեցնենք, որ այսպես կոչված «Փառուխ» գործողության ժամանակ Ադրբեջանը 2022 թվականի մարտին օկուպացրեց Արցախի Հանրապետության Փառուխ գյուղը, տեղակայվեց Քարագլուխ ռազմավարական նշանակության բարձունքի որոշ հատվածներում, իսկ օգոտոսին «Հատուցում» անունը կրող գործողության շրջանակներում պարտադրեց հայկական կողմից, հանձնել Բերձոր քաղաքը, Աղավնո և Ներքին Սուս գյուղերը։

Ամենից շատ դիտված

23:22 Ո՞վ է այդ թույնը հասցրել երեխային. 12-ամյա աշակերտը էքսկուրսիայից հետո հայտնվել է հիվանդանոցում
11:38 Ծաղկունքը շոկի մեջ է․ գայլերը 300-ից ավելի ոչխար ու գառ են հոշոտել
16:45 Վրաստան-Հայաստան անցակետում մեծ կուտակումներ են, գալիս են քվեարկելու
16:11 Պուտինը բաց թողեց իր համար այս ձախողված պատերազմից դուրս գալու հնարավորությունը. Սիբիհա
19:03 Զարուհի Փոստանջյանը հանցագործության մասին հաղորդում է ներկայացրել
16:59 Ահազանգ․ 33/50 տեղամասում 3-րդ համարի քվեաթերթիկների տրցակը բացակայում է, ասում են՝ չեն ստացել
10:25 Իրանը 7 բալիստիկ հրթիռ է արձակել Քուվեյթի և Բահրեյնի ուղղությամբ
13:04 Ձերբակալվել է «Ապրելու երկիր»-ի քաղաքական խորհրդի անդամ Արթուր Աստոյանը. Մանե Թանդիլյան
14:17 Ուկրաինան և Ռուսաստանը «185-ը 185-ի դիմաց» ձևաչափով գերիների փոխանակում են անցկացրել
15:03 Ստեփանավանում և հարակից գյուղերում ուժեղ կարկուտը մեծ վնասներ է հասցրել

Ձեզ գուցե հետաքրքրի