copy image url
Ներքին Արտաքին 3 տարի առաջ - 11:15 03-01-2023

Ինչի՞ց է ամենաշատն անհանգստանում Բաքվի բարբարոսական վարչախումբը. վերլուծում է իրանագետը

Իրանագետ, ԵՊՀ իրանագիտության ամբիոնի վարիչ Վարդան Ոսկանյանն իր ֆեյսբուքյան էջում գրել է.

«Գիտեք ինչի՞ց է ամենաշատն անհանգստանում Բաքվի բարբարոսական վարչախումբը։

Հայաստանի անզուգաչափ և անսպասելի գործողություններից և քայլերից։

Դանցից մեկը կարող է լինել Հայաստանի անվտանգության մակարդակի միանգամից մի քանի աստիճանով բարձրացումն Իրանի հետ ռազմաքաղաքական դաշինքի ստեղծմամբ և գործարկումով։
Բաքվի և Էրդողանական վարչախմբերի միջև ձևավորված «թուրանական դաշինքին» դիմակայելու համար Հայաստանի տեսլականը և ծրագիրը նաև պետք է անպայմանորեն ներառի Թուրքիային համազոր կամ դրան գերազանցող որևէ տարածաշրջանային գերտերության հետ անվերապահ դաշինքի ստեղծում։

Նման հեռագնա և երկարաժամկետ դաշինք այժմ հնարավոր է կազմել Իրանի հետ, որը պետք է և կարող է հիմնավորված լինել նաև հստակ գաղափարական բաղադրիչներով։

Քանի որ Հայաստանը և Իրանն են այս տարածաշրջանի քաղաքակրթական հինավուրց կենտրոնները, ապա բարբարոսական, հակամարդկային և ծավալապաշտական բնույթ կրող «թուրանական դաշինքին» պետք է հակադրել հայ-իրանական քաղաքակրթական դաշինքը՝ «երկու ազգ, մեկ քաղաքակրթություն», «երկու պետություն, մեկ քաղաքակրթություն», «երկու կրոն, մեկ քաղաքակրթություն», «երկու լեզու, մեկ քաղաքակրթություն» բազմակողմ գաղափարական կանխադրույթներով»։

Ամենից շատ դիտված

12:36 Առևտրային պատերազմ Հյուսիսային Ամերիկայում. Թրամփը 50% մաքսատուրք է սահմանել կանադական ապրանքների վրա
15:00 Բարը դպրոցին չի խանգարում. Ալեն Սիմոնյանի նախկին կնոջ բիզնեսը՝ Աբովյանի անվան դպրոցի տարածքում
15:40 Ռոմելա Սարգսյանից բաժանվելուց հետո դերասան Գևորգ Գրիգորյանն այլևս չի թաքցնում իր նոր ընտրյալին
21:35 Զինծառայող է մահացել. ՀՀ քննչական կոմիտե
12:20 Ադրբեջանը ստիպեց Իսրայելին չճանաչել Հայոց ցեղասպանությունը
18:43 Դիվանագիտական լարվածություն. Հնդկաստանը պահանջում է Ռուսաստանից պատասխանատվություն կրել
19:00 Թալանչի՞, թե՞ բարերար. «Իտեքս»-ի միլիոնները՝ «Իմ քայլը» հիմնադրամին
10:59 Զանգվածային բողոքներ. Wildberries-ի վաճառողները չեն կարողանում դուրս բերել իրենց ապրանքները պահեստներից
22:37 11 ժամ տևած հարցաքննությունից հետո Ծառուկյանին կրկին տարան մեկուսարան
15:59 Երևանում աղբատար KamAZ-ը փլուզել է քարե պարիսպն ու հայտնվել գերեզմանոցում