copy image url
Արտաքին 3 տարի առաջ - 17:41 02-01-2023

Ադրբեջանի պաշտպանության նախարարը ստուգել է զորքերի մարտական պատրաստվածությունը

Ադրբեջանի պաշտպանության նախարար Զաքիր Հասանովը եւ նախարարության ղեկավար կազմն այցելել են ցամաքային զորքերի տանկային եւ հրետանային զորամասեր։ Այս մասին տեղեկացրել են ադրբեջանական ԶԼՄ-ները՝ հղում կատարելով պաշտպանության նախարարության հաղորդագրությանը։

«Անցկացվել է զորամասերում գտնվող տանկային եւ հրետանային սարքերի զննում, ստուգվել են մարտական հաշվարկների տեսական, գործնական գիտելիքները եւ մարտական պատրաստվածությունը։ Ծանոթանալով զորամասի Սիմուլյացիոն կենտրոնի ուսումնանյութական բազային՝ Հասանովը համապատասխան ցուցումներ է տվել։ Հետո պաշտպանության ղեկավարը եւ նախարարության ղեկավար կազմն այցելել են ՌՕՈւ անօդաչու թռչող սարքերի զորամաս։ Պաշտպանության նախարարը զննել է անօդաչուները, հետաքրքրվել դրանց տեխնիկական վիճակով, ստուգել հաշվարկների պատրաստվածության մակարդակը։

Նախարարը պաշտոնատար անձանց համապատասխան առաջադրանքներ է տվել նոր ուսումնական շրջանում զորավարժությունների ավելի արդյունավետ անցկացման եւ զինծառայողների մարտական պատրաստվածությունը բարձր մակարդակի վրա պահելու վերաբերյալ։

Ամենից շատ դիտված

21:35 Ալեն Սիմոնյանին եկեղեցում ամուսնացրել է Վայոց ձորից «բերված» քահանան. «ազապբաշին» Հրաչյա Հակոբյանն է
19:18 ՔՊ-ն «Մերժիր Սերժին»-ը վերածել է նեղ–կուսակցական շարժման. Շահեն Հարությունյան
22:17 «Սպայկա»-ն ֆինանսապես գահավիժել է
15:30 Հակարիի կամրջի մոտ ադրբեջանցիներն ուզում են առաջանալ, հայ սահմանապահները չեն թողնում․ կրակոցներ չկան, միայն լեզվակռիվ է
18:02 ՆԳՆ-ն զարգանում է. Արմավիրում ոստիկանները դրոններով են կանեփ փնտրում
17:39 Ալեն Սիմոնյանն ամուսնացել է
21:40 Գյումրիի բացօթյա առևտրով զբաղվողներին առաջարկվել է տեղափոխվել, առևտրականները դժգոհ են
12:56 Ես իմ երջանկությունը գտել եմ` ի հեճուկս բոլոր չարախոսների և չկամեցողների. Ալեն Սիմոնյան
17:32 1 տեխնիկա, 2 բանվոր․ հյուսիս–հարավ ճանապարհի բացմանը երևի էլի ենք սպասելու
21:04 Գուշակնե՞ր են, թե՞ դատավորներին ճնշողներ. «Հյուսիս-հարավի» վերակառուցումն ապացուցում է դատարանների կախվածությունը