Ուղիղ եթեր
Ներքին Տեսանյութ 3 տարի առաջ - 15:20 30-12-2022

Կասկածներ կան ժողովրդի մեջ, որ ռուսական կողմի գեներալը կողմնապահություն է անում․ Աշոտ Հարությունյան

Ինչպես արդեն հայտնել ենք, այսօր Արցախից տեղահանված քաղաքացիները բողոքի ակցիա են իրականացրել կառավարության շենքի մոտ:

«Շուշի» հայրենակցական միության նախագահ, պատմաբան Աշոտ Հարությունյանն Oragir.News-ի հետ զրույցում ասաց, որ Հայաստանի կառավարությունից պահանջում են խաղաղ միջոցներով փորձեն ազդել ադրբեջանական կողմի վրա։ «Իհարկե, այս պարագայում դա պետք է անեն Ռուսաստանի միջոցով։ Եթե ՌԴ-ն չի կարողանում դա անել, պետք է դիմեն ԵԱՀԿ խմբի մյուս անդամներին ևս։ Մեր պահանջը հետևյալն է, որ միջանցքը պահպանող ռուս խաղաղապահների ուժերը չեն հերիքում ադրբեջանական պրովակացիաների դեմն առնելու համար։ Ուստի, ես առաջարկում են, որ մեր կառավարությունը դիմի Մինսկի խմբին, որ որպես աջակցություն ռուս խաղաղապահներին, բերվեն նաև ԱՄՆ-ի և Ֆրանսիայի խաղաղապահները։ Այդ դեպքում կապահովվի անկողմնակալությունը, որովհետև հիմա կասկածներ կան ժողովրդի մեջ, որ ռուսական կողմի գեներալը՝ Վոլկովը, կողմնապահություն է անում»,- ասաց Աշոտ Հարությունյանը։

Մանրամասները՝ տեսանյութում․

Ամենից շատ դիտված

23:22 Ո՞վ է այդ թույնը հասցրել երեխային. 12-ամյա աշակերտը էքսկուրսիայից հետո հայտնվել է հիվանդանոցում
11:38 Ծաղկունքը շոկի մեջ է․ գայլերը 300-ից ավելի ոչխար ու գառ են հոշոտել
16:45 Վրաստան-Հայաստան անցակետում մեծ կուտակումներ են, գալիս են քվեարկելու
16:11 Պուտինը բաց թողեց իր համար այս ձախողված պատերազմից դուրս գալու հնարավորությունը. Սիբիհա
19:03 Զարուհի Փոստանջյանը հանցագործության մասին հաղորդում է ներկայացրել
16:59 Ահազանգ․ 33/50 տեղամասում 3-րդ համարի քվեաթերթիկների տրցակը բացակայում է, ասում են՝ չեն ստացել
10:25 Իրանը 7 բալիստիկ հրթիռ է արձակել Քուվեյթի և Բահրեյնի ուղղությամբ
13:04 Ձերբակալվել է «Ապրելու երկիր»-ի քաղաքական խորհրդի անդամ Արթուր Աստոյանը. Մանե Թանդիլյան
14:17 Ուկրաինան և Ռուսաստանը «185-ը 185-ի դիմաց» ձևաչափով գերիների փոխանակում են անցկացրել
15:03 Ստեփանավանում և հարակից գյուղերում ուժեղ կարկուտը մեծ վնասներ է հասցրել