copy image url
Ներքին 3 տարի առաջ - 12:35 30-12-2022

Ճանապարհային ոստիկանությունը մարզերում իրականացնելու է ուժեղացված ծառայութուն

Ճանապարհային ոստիկանության պետ,ոստիկանության գնդապետ Եգոր Կարապետյանն իր և Ճանապարհային ոստիկանության անձնակազմի կողմից շնորհավորել է Ամանորի և Սուրբ Ծննդյան տոների կապակցությամբ:

«Գալիք տարում մաղթում եմ խաղաղություն, բարեկեցություն և անվտանգ երթևեկություն:
Հայաստանի Հանրապետության ոստիկանության պետի հանձնարարությամբ՝ Ճանապարհային ոստիկանությունն իր կողմից սպասարկվող մարզերում իրականացնելու է ուժեղացված ծառայութուն՝ մեր բնակչության անվտանգությունն ապահովելու նպատակով։ Մեր կողմից իրականացվող գործողությունների արդյունավետությունը բարձրացնելու համար ակնկալում ենք նաև ձեր կարգապահությունն ու համագործակցությունը։

Ճանապարհային երթևեկության բոլոր մասնակիցներին հորդորում եմ լինել զգոն, խստագույնս պահպանել երթևեկության կանոնները, ալկոհոլ օգտագործած վիճակում չվարել տրանսպորտային միջոց, ցուցաբերել բարձր պատասխանատվություն երթևեկության այլ մասնակիցների հանդեպ:
Նախազգուշացնում եմ, որ ներողամտություն չի ցուցաբերվելու որևէ իրավախախտման նկատմամբ և կիրառվելու են օրենքով նախատեսված ներգործություն բոլոր միջոցները»,- գրել է Եգոր Կարապետյանը։

Ամենից շատ դիտված

09:48 Ծնվել է Մարմարիկ գետում մահացած հայտնաբերված 2-ամյա Տիգրանի եղբայրը
12:36 Առևտրային պատերազմ Հյուսիսային Ամերիկայում. Թրամփը 50% մաքսատուրք է սահմանել կանադական ապրանքների վրա
10:32 ԱՄՆ-ի նոր հարվածներից հետո Իրանը հարձակվել է Քուվեյթում և այլ երկրներում գտնվող ամերիկյան թիրախների վրա
15:00 Բարը դպրոցին չի խանգարում. Ալեն Սիմոնյանի նախկին կնոջ բիզնեսը՝ Աբովյանի անվան դպրոցի տարածքում
15:40 Ռոմելա Սարգսյանից բաժանվելուց հետո դերասան Գևորգ Գրիգորյանն այլևս չի թաքցնում իր նոր ընտրյալին
21:35 Զինծառայող է մահացել. ՀՀ քննչական կոմիտե
12:20 Ադրբեջանը ստիպեց Իսրայելին չճանաչել Հայոց ցեղասպանությունը
18:43 Դիվանագիտական լարվածություն. Հնդկաստանը պահանջում է Ռուսաստանից պատասխանատվություն կրել
19:00 Թալանչի՞, թե՞ բարերար. «Իտեքս»-ի միլիոնները՝ «Իմ քայլը» հիմնադրամին
10:59 Զանգվածային բողոքներ. Wildberries-ի վաճառողները չեն կարողանում դուրս բերել իրենց ապրանքները պահեստներից