copy image url
Ներքին 3 տարի առաջ - 20:44 29-12-2022

Ճիշտ պահին որոշեց «չլռել», արդյունքում՝ նահանջ դեպի պասիվ դիրքեր 

ԿԳՄՍ նախկին փոխնախարար, այժմ Բրյուսովի անվան պետական համալսարանի ռեկտորի խորհրդական Գրիշա Թամրազյանն այսօր հայտարարություն էր տարածել՝ նշելով, որ իր պայքարը հանուն արդարության շարունակվելու է անկախ իր կարգավիճակից՝ որտեղ էլ, որ լինի, բայց հաշվի առնելով պետության և ազգի առջև ծառացած ծանր իրավիճակը, որոշել է սահմանափակվել այսքանով, որովհետև այս պահին շատ ավելի լուրջ խնդիրներ կան լուծելու։

«Լռելու» որոշումը գուցե և տեղին է, բայց մի՞թե նմանատիպ որոշում հնարավոր չէր կայացնել, օրինակ, հենց ռեկտորի ընտրությունների օրը։ Ճիշտ է, ռեկտորի ընտրություններում վերընտրվեց նախկին ռեկտոր Կարինե Հարությունյանը՝ ձայների 12։8 հարաբերակցությամբ, բայց այդ օրը Գրիշա Թամրազյանի բարձրացրած մեծ աղմուկը համալսարանի միջանցքներում, բղավոցներն ու վիրավորական արտահայտությունները ԿԳՄՍ նախարարի ու պաշտոնատար այլ անձանց հասցեների ավելի մեծ տպավորություն թողեց ներկաների վրա։ Նշենք, որ միջադեպը հենց տեղում արձանագրել էր նաև Oragir.News-ի տեսախցիկը։ Ճիշտ է, արդյունքներն ամփոփելուց հետո կրքերը հանդարտվել էին, բայց գուցե ավելի լավ կլիներ այդ ժամանա՞կ որոշում կայացնել սահմանափակելու խոսքը կամ զսպելու զայրույթը։

Ինչևէ, այսօր արդեն փաստ է, որ ժամանակին հնչեցրած հայհոյանքները «չեն ներվում» Թամրազյանին: ՀՀ քննչական կոմիտեն դեպքի առնչությամբ նախաձեռնել էր քրեական վարույթ։ Իսկ դեկտեմբերի 28-ին արդեն մեղադրանք առաջադրեցին ու կասեցրեցին պաշտոնավարումը։ Ադյունքում՝ ժամանակին որոշեց «չլռել», իսկ այսօր հայտնում է պասիվ դիրքեր նահանջելու մասին։

Ամենից շատ դիտված

15:30 Հակարիի կամրջի մոտ ադրբեջանցիներն ուզում են առաջանալ, հայ սահմանապահները չեն թողնում․ կրակոցներ չկան, միայն լեզվակռիվ է
12:56 Ես իմ երջանկությունը գտել եմ` ի հեճուկս բոլոր չարախոսների և չկամեցողների. Ալեն Սիմոնյան
15:48 ՀՀ-ում, կապված ՌԴ-ում էժանացման հետ, ցորենի գինը իջել է, բայց հացի գները ոչ մի տեղ չեն իջել
14:20 Ողբերգական դեպք՝ Երևանում․ «Ուիգմոր» ԲԿ տեղափոխված 8-ամյա տղան մահացել է
18:00 ՍԱՏՄ ղեկավարը` խոշորագույն բեռնափոխադրող
14:00 11 մլն դրամ. Տիգրան Ավինյանը մեր հաշվին օգնության ձեռք է մեկնել Հ1-ին
11:34 Սարդարապատում 42-ամյա վարորդը վրաերթի է ենթարկել  87-ամյա հետիոտնի․ վերջինը հիվանդանոցում մահացել է
17:43 16-ամյա վարորդը «Mercedes»-ով բախվել է ապառաժ քարերին․ կան վիրավորներ
19:20 Հայ գործընկերներին հրավիրում ենք համագործակցելու. Օվերչուկ
17:10 Ռուսական ռազմաբազայից հետո. Փաշինյանն ունի՞ անվտանգության այլընտրանք. քաղաքագետ