copy image url
Արտաքին 3 տարի առաջ - 15:44 29-12-2022

Զախարովան մեկնաբանել է Արմեն Գրիգորյանի այն հայտարարությունը, թե Հայաստանին պարտադրում են միանալ միութենական պետությանը

Ռուսաստանի Դաշնության արտաքին գործերի նախարարության մամուլի խոսնակ Մարիա Զախարովան անդրադարձել է Հայաստանի անվտանգության խորհրդի քարտուղար Արմեն Գրիգորյանի այն հայտարարությանը, համաձայն որի Ռուսաստանը Հայաստանի վրա ճնշումներ է գործադրվում, որպեսզի Հայաստանը միանա Ռուսաստան-Բելառուս միութենական պետությանը։ Ինչպես փոխանցում է ՏԱՍՍ-ը, Զախարովան այս մասին ասել է այսօր կայացած իր մամուլի ասուլիսի ժամանակ։

«Ո՞ւմ են վկայակոչում այդ մարդիկ, երբ ասում են, որ իրենց պարտադրում են, ի՞նչ փաստերի են նրանք հղում անում, ինչպե՞ս է եղել հարկադրանքը։ Արդյոք այս հարկադրանքը տեղի է ունեցել ընկերական մթնոլորտո՞ւմ, մի բաժակ կարմիր գինու շո՞ւրջ, թե՞ կոշտ հարկադրանք է եղել։ Պետք է հասկանալ, թե ինչպես է դա եղել, թե պարզապես մի մարդ դուրս է եկել ու ասել.«Գիտեմ, որ ստիպել են, բայց չեմ հիշում՝ ում ու չեմ հիշում՝ ինչպես»։ Մեզ փաստեր են պետք»,- հայտարարել է Զախարովան։

Ռուսաստանի արտաքին գործերի նախարարության ներկայացուցիչը ուշադրություն է հրավիրել այն բանին, որ եթե նման հայտարարություններն արվում են առանց փաստեր ներկայացնելու, և միևնույն ժամանակ նշում են հստակ երկիրը, ապա դրանք պետք է հիմնավորվեն փաստերով։

Հիշեցնենք, ինչպես ավելի տեղեկացրել է Oragir.News-ը, որ օրեր առաջ ԱԽՔ Արմեն Գրիգորյանը Պետրոս Ղազարյանի հետ հարցազրույցի ժամանակ հայտարարել էր, որ Հայաստանի հանդեպ ճնշումները նաև միութենական պետության մասով են գալիս, իսկ Հայաստանի ժողովրդավարությունը դիմադրում է և ստանում ռազմական տեսքով ճնշումներ:

Ամենից շատ դիտված

12:36 Առևտրային պատերազմ Հյուսիսային Ամերիկայում. Թրամփը 50% մաքսատուրք է սահմանել կանադական ապրանքների վրա
15:00 Բարը դպրոցին չի խանգարում. Ալեն Սիմոնյանի նախկին կնոջ բիզնեսը՝ Աբովյանի անվան դպրոցի տարածքում
15:40 Ռոմելա Սարգսյանից բաժանվելուց հետո դերասան Գևորգ Գրիգորյանն այլևս չի թաքցնում իր նոր ընտրյալին
21:35 Զինծառայող է մահացել. ՀՀ քննչական կոմիտե
12:20 Ադրբեջանը ստիպեց Իսրայելին չճանաչել Հայոց ցեղասպանությունը
18:43 Դիվանագիտական լարվածություն. Հնդկաստանը պահանջում է Ռուսաստանից պատասխանատվություն կրել
19:00 Թալանչի՞, թե՞ բարերար. «Իտեքս»-ի միլիոնները՝ «Իմ քայլը» հիմնադրամին
10:59 Զանգվածային բողոքներ. Wildberries-ի վաճառողները չեն կարողանում դուրս բերել իրենց ապրանքները պահեստներից
22:37 11 ժամ տևած հարցաքննությունից հետո Ծառուկյանին կրկին տարան մեկուսարան
15:59 Երևանում աղբատար KamAZ-ը փլուզել է քարե պարիսպն ու հայտնվել գերեզմանոցում